Saturday, 20 04 2024
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Սպասվում են տեղումներ
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել

«Հայաստան» հիմնադրամի Հեռուստամարաթոնի ծախսերը հասցվել են նվազագույնի (տեսանյութ)

Այս տարի «Հայաստան» համահայկական հիմնադրամի 15-րդ հեռուստամարաթոնը տեղի կունենա նոյեմբերի 22-ին՝ առանց ավելորդ շռայլությունների, հնարավոր է անգամ Մոսկվայում կազմակերպվող ճաշկերույթն էլ չլինի:

Նախորդ տարի հեռուստամարաթոնը հավաքեց ավելի քան 12 միլիոն դոլար, մինչդեռ 2010-ին գրեթե կրկնակի էր հավաքվել: «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս հանգամանքը պայմանավորեց երկու տեսակի նվիրատուների առկայությամբ՝ մարդիկ, ովքեր տալիս են 500 հազար դոլար, և մարդիկ, ովքեր տալիս են 5-500 դոլար: 5-500 դոլար տվողների առումով վերջին 4-5 տարիներին կայուն աճ է նկատվում թե՜ իրենց տված գումարի, թե՜ մասնակիցների քանակով: Մինչդեռ, ըստ նրա, միլիոնատերը չի կարող յուրաքանչյուր տարի մեկ կամ տասը միլիոն դոլար տալ: Օրինակ՝ Սամվել Կարապետյանը մի քանի տարի առաջ 15 մլն դոլար տվեց, հաջորդ տարի` մեկ միլիոն, մի դեպքում գումարը մեծացավ, հաջորդ տարի՝ նվազեց, բայց սա չի նշանակում, թե հիմնադրամը քիչ փող հավաքեց: Սա, նրա խոսքով, սխալ ինֆորմացիայի մատուցում է, քանի որ իրականացվող ծրագրերը քանակական առումով տարեցտարի աճում են, եթե նախկինում իրականացնում էին 20 ծրագիր, հիմա 30 ծրագիր են իրականացնում: Հեռուստամարաթոնի մեկ այլ կարևոր խնդիր է եթերով հնչեցրած գումարը հետո հավաքելը, քանի որ զանգում են, նվիրատվություն կատարում, անցնում է մեկ ամիս, հետո զանգում են այդ մարդուն, պարզվում է՝ այդպիսի մարդ գոյություն էլ չունի: Թեև, ըստ գործադիր տնօրենի, այսպիսի դեպքերը շատ չեն: Բացի այդ, կա նաև մեկ այլ հանգամանք, երբ մարդը ոչ թե մտափոխվում է, այլ պարզապես գործերն են ձախողվում, խոստանում է 500 հազար դոլար, դրա հաջորդ օրը բիզնեսում խայտառակ ձախողում է տեղի ունենում, և նա միլիոնատիրոջից վերածվում է հասարակ մարդու:

Արա Վարդանյանը զուգահեռներ անցկացրեց ԱՄՆ-ում կազմակերպվող հեռուստամարաթոնների հետ, որտեղ գրեթե ֆիքսված գումարի 96 տոկոսը հավաքվում է, նույնն է նաև Ֆրանսիայում: ԱՄՆ օրենսդրությունը բանավոր և գրավոր կատարած խոստումը համարժեք է գնահատում, և հետագայում դու կարող ես դատարանի միջոցով հետ ստանալ գումարը: Հայաստանում, նրա խոսքով, բանավոր խոսքը չես կարող վերածել գրավորի, այստեղ մարդկանց մտածելակերպի խնդիր կա:

Այս տարի հեռուստամարաթոնի ծախսերը հասցվել են մինիմումի, ճիշտ այնքան, որքան 1996 թվականին են ծախսել առաջին անգամ իրականցված հեռուստամարաթոնի ժամանակ: Ըստ հիմնադրամի գործադիր տնօրենի` ամբողջ ծախսը մոտ 300.000 դոլարից չի անցնի, ինչը ԱՄՆ-ում չլսված գումար է: Շոու-բիզնեսն էլ նախկինի պես չի հավաքվի: Աշխատել են հնարավորինս կրճատել ծախսերը՝ գումարը ավելի նպատակային ծախսելու համար: Հեռուստամարաթոնի կազմակերպիչները խոստանում են, որ տանը նստած դիտողը հազիվ թե տարբերություններ զգա անցյալ և նախանցյալ տարվա հեռուստամարաթոնների համեմատ: «Իմաստն այն է, որ մենք ուզում ենք հասնել մաքսիմալ հավաքի մինիմալ ծախսերով, միևնույն ժամանակ գումար ծախսելը պարտադիր պայման է, չես կարող դրամահավաք կազմակերպել առանց ծախսելու»,- ասաց Արա Վարդանյանը:

Սիրիայում տեղի ունեցած դեպքերը չեն ազդի մարաթոնի ընդհանուր հասույթի վրա, քանի որ Սիրիայում հիմնադրամի տեղական մարմինը նոր էր սկսել կազմավորվել, բացի այդ, նախանցյալ տարի մոտ 35 հազար դոլար է հավաքվել Սիրիայից, անցյալ տարի ընդհանրապես գումար չի հավաքվել, այս տարի նույնպես չեն պլանավորել, որ կստանան, հակառակը` հիմնադրամը կփորձի օժանդակել: Բացի այդ, հիմնադրամի կողմից ձևավորված ոչ բոլոր տեղական մարմիններն են դրամահավաքի համար, կան տեղական մարմիններ, որոնք ստեղծվում են ժողովրդին որոշ չափով հայրենիքի հետ կապելու նպատակով: «Շատ կարևոր է, որ մարդը եթե անգամ մեկ դոլար նվիրատվություն է տալիս մտածի, որ ինքն այս պրոցեսի մասնակիցն է դառնում, կարևորն այն չէ, թե մարդը ինչքան գումար կտա, այլ այն, որ ինքը մասնակից կլինի»,- ասաց Արա Վարդանյանը: Նա նշեց, որ հիմնադրամի թափանցիկությունն ապահովված է, և բոլորը կարող են հաշվետվությանը ծանոթանալ:

2010-ին, 2011-ին մարաթոնի հասույթն ուղղված էր Լեռնային Ղարաբաղում ջրամատակարարման համակարգի կառուցմանն ու նորոգմանը, ինչը, շատերի դիտարկմամբ, գումարներ լվանալու առավել մեծ հնարավորություն է ընձեռում, բայց դա տնօրենը աբսուրդ համարեց: «Այսօր կես միլիոն բարերար ունենք, իսկ հիմնադրամը միջոց է, որի միջոցով մարդը կարողանում է իր գումարը ճիշտ նպատակաուղղել: Եթե հիմնադրամը քիչ փող է հավաքել, ուրեմն մենք բոլորս վատ հայ ենք, ուրեմն լավ չենք մասնակցում դրան, մեզնից է կախված քիչն ու շատը: Ցավոք, հայերը միավորվում են, երբ կտրուկ ու շատ վատ բան է տեղի ունենում, լավ բանի համար դժվար են հավաքում»,- նշեց Արա Վարդանյանը:

Այս տարի ավարտին են հասցվել Խ. Աբովյանի անվան դպրոցի, Շիրակի մանկապարտեզի, Կապանի հիվանդանոցի,«Սուրբ Աստվածամայր» հիվանդանոցի մեկ հարկի վերանորոգումը, Նորքի ծերանոցի երկու հարկի վերանորոգումը, Գիշի դպրոցի նորոգումը Ղարաբաղում, բազմաթիվ ջրատարների նորոգումն ու կառուցումը Ղարաբաղում, կան մի շարք ծրագրեր, որոնք ընթացքի մեջ են:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում