Հունիսի 10-ին Նյու Յորքում տեղի է ունեցել ամենամյա բարեգործական գալա-ընթրիք՝ amfAR Inspiration Gala-ն: Այս մասին գրում է viva.ua-ն:
Այս տարի նյույորքյան The Plaza Hotel-ում հավաքվել էին ոչ քիչ թվով աստղեր, որոնց թվում էին ամերիկացի երգչուհի Ֆերգին, որը հայտնվել է ամուսնու հետ, և Սառա Ջեսիկա Փարքերը:
Ֆերգին գալա-ընթրիքին կրել է էլեգանտ զգեստ՝ Calvin Klein-ից, Brian Atwood կոշիկներ ու զարդեր՝ Mason Stanley-ից:
Ոչ պակաս ոճային էր Սառա Ջեսիկա Փարքերը, որը կրել է թրենդային զգեստ՝ Schivarelli-ից, և կոշիկներ՝ Rene Caovilla-ից: