Thursday, 25 04 2024
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից
Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավթամթերքով լի երեք ցիստեռն
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ
Չկա արդարություն՝ չկա խաղաղություն. որքան հրաժարվենք մեր իրավունքներից, այնքան ավելի կնեղեն մեզ
16:09
Վարշավան պատրաստ է օգնել Կիևին՝ վերադարձնել Լեհաստանում գտնվող ուկրաինացիներին
Ցեղասպանությունը մեզ ուժ պետք է տա
15:50
ԵՄ-ում արգելվել են 10.000 եվրոյից ավել կանխիկ գործարքները

Սեյրան Օհանյանը հանդիպել է Մանկավարժական համալսարանի գիտխորհրդի անդամների հետ

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Երևանի պետական մանկավարժական համալսարանի հիմնադրման 90-ամյակի առթիվ նոյեմբերի 15-ին հանդիպել է ԵՊՄՀ-ի գիտխորհրդի անդամների հետ: Ողջույնի խոսքով հանդես է եկել ԵՊՄՀ-ի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը: Շնորհակալություն հայտնելով պաշտպանության նախարարին հրավերն ընդունելու համար, Ռ. Միրզախանյանը նշել է. «Պարոն նախարար մենք հպարտանում ենք Ձեր կենսագրությամբ, որտեղ իրենց արտացոլումն են գտել մեր ազատամարտի կարևոր դրվագները: Ձեր և այլ հերոս տղաների շնորհիվ ազատագրվեցին մեր պատմական հողերը»:

ԵՊՄՀ-ի ռեկտորը նաև կարևորել է պաշտպանության նախարարության և ԵՊՄՀ-ի միջև համագործակցության խորացումը՝ նշելով, որ ԵՊՄՀ-ի դասախոսներն ու ուսանողները գրեթե ամեն շաբաթ այցելում են զորամասեր, և այս համագործակցությունը պետք է շարունակվի:

Պաշտպանության նախարարը զինված ուժերի և իր անունից շնորհակալություն հայտնելով հրավերի համար և շնորհավորելով ներկաներին ԵՊՄՀ-ի հիմնադրման 90-րդ տարեդարձի առթիվ նշել է, որ. «Բուհի շրջանավարտները տարբեր ժամանակներում իրենց ներդրումն են ունեցել Հայոց բանակի կազմավորման գործում: Ազգային ազատագրական շարժման օրերին մանկավարժական ինստիտուտում ևս կազմավորվեցին ջոկատներ»:

Պաշտպանության նախարարը նշել է նաև, որ պաշտպանության, կրթության և գիտության նախարարների հրամաններով հանրապետության բոլոր դպրոցները կցված են զորամասերին, որպեսզի զինվորը չմոռանա իր դպրոցը և մշտապես կապ պահպանի դպրոցի մանկավարժների հետ: Բացի դրանից երիտասարդները մշտապես պետք է մուտք ունենան զորամասեր` հայրենիքի պաշտպանությանը նախապատրաստվելու համար:

ՊՆ լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ Սեյրան Օհանյանը կարևորել է նաև երկու ոլորտների սերտ համագործակցությունը, որը նպաստում է համատեղ կազմակերպվող մի շարք ռազմահայրենասիրական միջոցառումների միջոցով պաշտպանության համակարգի ընդհանուր ամրապնդման առաջընթացին: «Գտնում եմ, որ մեր համագործակցությունը, որը սկսվել է մեր երկրի համար դժվարագույն ժամանակահատվածում՝ Արցախյան ազատամարտի տարիներին, այսօր արդեն դրված է բարձր մակարդակի վրա»:

Սեյրան Օհանյանը նաև ներկայացրել է ՀՀ զինված ուժերի ռազմական կրթության, սպառազինության և այլ ոլորտներում ընթացող բարեփոխումները: Նախարարը առանձնացրել է երկրի անվտանգության համար ամենակարևոր երեք ճյուղերը՝ տնտեսությունը, բանակը և հասարակության ռազմահայրենասիրական դաստիարակությունը, որոնք հանդիսանում են մեր պետության ընդհանուր անվտանգության հիմնասյունը:

Հանդիպման վերջում պաշտպանության նախարարը իր հեղինակած «Հայկական բանակի 20-ամյա տարեգրություն» գրքի մի քանի օրինակ նվիրել է համալսարանի գրադարանին:

Այնուհետև նախարարը պատասխանել է գիտխորհրդի անդամներին հուզող հարցերին:

Սեյրան Օհանյանը գերատեսչական մեդալներով պարգևատրել է պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներին, իսկ ԵՊՄՀ-ի թանգարանին հանձնել հուշանվեր:

ԵՊՄՀ-ի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը իր հերթին պաշտպանության նախարարին պարգևատրել է «Երևանի պետական մանկավարժական համալսարան 90» մեդալով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում