Friday, 29 03 2024
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
-
12:20
Հայաստանը ազատագրական պայքար է մղում, ոչ թե՝ վեկտոր փոխում
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath

Հովիկ Աբրահամյանը պատասխանում է միայն Վլ. Գասպարյանին վերաբերող հարցերին

Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխաններն այլևս նախկին հետաքրքրությունն ու սրությունը չունեն: Խորհրդարանական ուժերի մեծ մասը նախկին էնտուզիազմով հարցադրումներ չի ներկայացնում և չի քննադատում նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանին ու նրա գլխավորած կառավարությանը: Խոսքը վերաբերում է ոչ իշխանական քառյակի ուժերին ու հատկապես քառյակի որոշ ներկայացուցիչներին: Իսկ կառավարության հետ հարցուպատասխանի ժամերին պատգամավորները կարծես թե խնայում են այս գործադիրի անդամներին ու նրանց ղեկավարին՝ անելով հնարավորինս մեղմ հարցադրումներ:

Երեկ այդ հարցուպատասխանը նույնպես ընթացավ գրեթե խորհրդարան-կառավարություն «փոխըմբռնման» մթնոլորտում: Հասկանալի է, որ «Հանրապետական» խմբակցության պատգամավորները կառավարությանը պետք է այնպիսի հարցեր ուղղեն, որոնց պատասխանը վարչապետն ու նախարարները ցանկանում են հնչեցնել: Մինչդեռ այլընտրանքային «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, որը առիթը բաց չէր թողնում, հակառակը՝ առիթ էր ստեղծում Տիգրան Սարգսյանին քննադատելու համար, Հովիկ Աբրահամյանի նկատմամբ շատ մեծ բարդույթներ ունի: ԲՀԿ-ական պատգամավորները նրան այնքան սուր, իրականում մեծ խնդիրներ պարունակող հարցեր չեն տալիս: Եվ եթե անգամ տալիս են, ապա դա պետք է վերաբերի նորից Տ. Սարգսյանին կամ այնպիսի մի պաշտոնյայի, ում հետ Հ. Աբրահամյանը հակասություններ ունի: Նույնը վերաբերում է նաև «Դաշնակցություն» խմբակցությանը: Ինչու չէ` երբեմն նաև «Ժառանգություն» խմբակցությանը` հատկապես, որ այս կառույցում նույնանուն կուսակցության հետ կապ ունեցող մարդ չի մնացել: Եվ միայն ՀԱԿ խմբակցության պատգամավորներն են, անկախ Տ. Սարգսյանի՝ ԲՀԿ-ին ու ՀՅԴ-ին սարսափեցնող ուրվականի, որ երբեմն մեծ խնդիրներ պարունակող հարցեր են հղում կառավարությանը:

Ոչ իշխանական ուժերի այս գործելաոճը այնպիսի տպավորություն է ստեղծում, որ նրանք կառավարությանն ու վարչապետին, իսկապես, մինչև աշուն նաև չքննադատելու ժամանակ են տվել: Այնպես, ինչպես դա արեցին 12 կետեր պարունակող պահանջների դեպքում: Եվ Հ. Աբրահամյանն այս առումով կարող է հանգիստ զգալ մինչև աշնանը ճտերը հաշվելը: Եվ ընդհանրապես, Սահմանադրությամբ Հայաստանի երկրորդ և երրորդ ինստիտուտների՝ Ազգային ժողովի և կառավարության միջև հակակշռող մեխանիզմները կարծես թե չեն գործում: Հ. Աբրահամյանը գրեթե աբողջությամբ տիրապետում է ոչ միայն խորհրդարանի պատգամավորական հատվածին, այլ ղեկավարությանն ու աշխատակազմին: Չէ՞ որ նա 2009 թվականից ԱԺ նախագահ է եղել և ընդամենը երկու ամիս առաջ է դարձել վարչապետ: Խորհրդարանն այսօր էլ աշխատում է նրա սահմանած խաղի կանոններով և գտնվում է նրա ազդեցության տակ:

Իսկ երեկ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Հ. Աբրահամյանը պատասխանեց միայն ՀԱԿ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանի հարցին: Ընդհանրապես երեկ մի քանի պատգամավորներ իրենց հարցն ուղղեցին անձամբ վարչապետին, բայց նա շնորհ արեց պատասխանել միայն տիկին Սարգսյանի հարցին: Իհարկե, նա իր այդ ջենթլմենական քայլը բացատրեց այն հանգամանքով, որ հարցն իրեն կին էր հղել, բայց այստեղ խնդիրն այլ էր: Բանն այն է, որ տիկին Սարգսյանի հարցը վերաբերում էր ոստիկանական համակարգին: Իսկ դա պարոն Աբրահամյանի թույլ տեղն է:

ՀԱԿ պատգամավորը վարչապետի ուշադրությունը հրավիրեց «Կոնտինենտ տեքստ» ՓԲԸ-ի 150 աշխատակիցների բարձրացրած խնդրի վրա: Նրա խոսքով` ֆաբրիկայի բաժնետոմսերը գտնվում են Ոստիկանության տրամադրության տակ, և այն տարվել է նպատակային սնանկացման, իսկ աշխատակիցները մեկ տարի աշխատածի դիմաց չեն վճարվել: «Կոնտինենտ տեքստ» Ֆաբրիկան գործել է 67 թվականից և արտադրել է ոստիկանական համազգեստ: Հիմա, ըստ աշխատակիցների, նպատակային սնանկացման գործընթաց է տարվել, և ըստ էության գնում է լուծարման գործընթաց: Եվ դա քիչ է, մեկ տարի մարդիկ աշխատել են, բայց չեն վճարվել: Հիմա մարդիկ ակնկալում են Ձեր աջակցությունը` ինչպես վարձատրության վճարման գործընթացում, այնպես էլ` եթե կարող եք, կանխել լուծարման գործընթացը»,- ասաց Լյուդմիլա Սարգսյանը:

Անդրադառնալով այդ հարցին՝ Հ. Աբրահամյանը հայտնեց, թե «օրենքի շրջանակներում փորձելու են ճշմարտությունը հաղթահարել»: Իհարկե, վարչապետը շփոթեց ճշմարտությունը հաղթելը ճշմարտությունը հաղթահարելու հետ: Եվ պատճառը հավանաբար այն է, որ նրա մոտ հենց այդ տարբերակն է ստացվում: Բայց կոնկրետ այս հարցին պատասխանելն իր պատճառն ուներ:

Մամուլում բազմաթիվ հրապարակումներ են եղել, որ Հ. Աբրահամյանը լարված հարաբերություններ ունի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ` այնպես, ինչպես ուներ Տ. Սարգսյանի հետ: Ներիշխանական խոսակցությունների համաձայն` Տ. Սարգսյանից հետո Հ. Աբրահամյանն այժմ ցանկանում է, որ Վ. Գասպարյանն էլ պաշտոնից հեռանա: Ահա թե ինչու վարչապետը գայթակղությանը չդիմացավ և Ոստիկանության հետ կապված հարցին պատասխանեց: Այնպես, ինչպես աշնանը չդիմացավ սեփական շահերը պաշտպանելու գայթակղությանն ու քննադատեց այն ժամանակվա կառավարության ներկայացրած այն օրինագիծը, որը ցանկանում էր ինչ-որ չափով օրինական դաշտ բերել Արարատյան դաշտում մեծ թափ առած անօրինական ձկնարդյունաբերությունը: Հ. Աբրահամյանը հսկայական ձկնաբուծական ֆերմա ունի: Փաստորեն, վարչապետը խոսում է միայն այն հարցերի շուրջ, որոնք միայն իր անձնական շահերին են վերաբերում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում