Friday, 29 03 2024
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին

Առայժմ Երևանի փողոցները չեն լինի ամերիկյանի և եվրոպականի պես

Երևանի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման բաժնի պետ Ֆելիքս Յայլոյանն այսօր ամփոփել է շինբարեկարգման տարեկան աշխատանքները:

Ըստ այդմ` 2012-ին Երևանի քաղաքապետարանի բյուջեով շինբարեկարգման վարչությունն իրականացրել է 18,8 մլրդ դրամի շինբարեկարգման աշխատանքներ, որից՝ տասը միլիարդ դրամի ասֆալտապատման աշխատանքներ, 8 մլրդ դրամի իրականացրել է շինբարեկարգման այլ տեսակի աշխատանքներ: 10 միլիարդի բարեկարգման ասֆալտապատման աշխատանքներ են կատարվել Երևան քաղաքի բոլոր վարչական տարածքներում: Նա նշել է, որ շուրջ 40 փողոց հիմնանորոգվել է, հիմնանորոգվել են նաև դիտահորերը, մայթերը, ճանապարհի հատվածում գտնվող բոլոր կառույցները:

Աջափնյակ վարչական տարածքում հիմնանորոգվել են Հասրաթյան, Շիրազի փողոցները և Լենինգրադյան փողոցի մի մասը, Մալաթիա Սեբաստիա վարչական տարածքում հիմնանորոգվել է Բաբաջանյան փողոցը:

Կենտրոն վարչական տարածքում նորոգվել են Մաշտոցի, Աթենքի, Պուշկինի, Սարյանի, Բաղրամյան, Պարոնյան, Պռոշյան փողոցները, ինչպես նաև Խորենացի փողոցը՝ մինչև էրեբունի վարչական տարածք: Էրեբունի վարչական տարածում հիմնանորոգվել են նաև Ռոստովյան, Նժդեհի, Այվազովսկու փողոցները:

Նոր Նորք վարչական տարածքում հիմնանորոգվել են Բագրատունյաց, Երիտասարդական փողոցները, ամբողջովին վերակառուցվել է Սիլիկյան թաղամաս մտնող ճանապարհը:

Այսպիսով, մոտավորապես 600 անուն փողոցներում մասնակի վերանորոգում է իրականացվել, 1000-ից ավելի բակեր և միջբակային փողոցներ են ասֆալտապատվել:

«Օգտագործելով 10 մլրդ դրամ՝ Երևան քաղաքում 2 միլիոն քառ. մետր ասֆալտապատման աշխատանքներ ենք իրականացրել»,- ասաց Ֆ. Յայլոյանը:

137 շենքերի ֆասադներ վերանորոգվել և մաքրվել են, ծախսվել է 600 մլն դրամ: Կատարվել են նաև ճաքալցման աշխատանքներ, որի համար ծախսվել է 130 մլն դրամ: Մայթերը բետոնե սալիկներով պատելու ուղղությամբ իրականացրած աշխատանքների համար ծախսվել է մոտ 200 մլն դամ:

Երևան քաղաքի բոլոր 12 վարչական տարածքներում մինի-ֆուտբոլի դաշտեր են կառուցվել, որի համար ծախսվել է 120 մլն դրամ:
Տեղադրել են նաև ՀՀ դրոշներ` 52 հատ՝ տասը մետր երկարությամբ, 20 հատ՝ 15 մետր երկարությամբ, որի համար ծախսվել է 19 մլն դրամ:

Ջեռուցվել են ութ գրադարան, 6 ստեղծագործական կենտրոն և 2 երաժշտական դպրոց, որի համար 400 մլն դրամ է ծախսվել, 45 դպրոց է ջեռուցվել, որի համար ծախսվել է 1 միլիարդ 300 մլն դրամ: 26 մսուր-մանկապարտեզներում հիմնանորոգման աշխատանքներ են իրականացվել, որի համար ծախսվել է 600 մլն դրամ:

13 հենապատերի վերականգնման աշխատանքներ են կատարվել, որի համար ծախսվել է 234 մլն դրամ: Հիմնանորոգվել է Հրազդան կիրճի ձախ մասը` մանկական երկաթուղուց սկսած մինչև Կիևյան կամրջի տակ:

Ֆելիքս Յայլոյանի խոսքերով` այս տարի աննախադեպ, նախորդ տարվա համեմատ կրկնակի աշխատանք է կատարվել, բայց, եթե տասն անգամ էլ ավելացնեն աշխատանքի ծավալները, դարձյալ ամբողջովին չեն կարողանա հիմնանորոգել, լիովին բարեկարգ դարձնել փողոցները:

Դիտարկումը, թե՝ փողոցները ասֆալտապատելուց հետո կարճ ժամանակում նորից անբարեկարգ են դառնում, Ֆելիքս Յայլոյանը մեկնաբանեց, որ ասֆալտապատելուց մի քանի ամիս հետո փոսեր են առաջ գալիս, որը ունի երկու ասպեկտ. շատ լավ կլիներ, որ մեր փողոցները հիմնական նորոգեինք։ Փորձը ցույց է տալիս, որ մասնակի վերանորոգման աշխատանքները այնքան էլ արդյունավետ չեն։ «Մենք փորձում ենք այնպես անել, որ չլինեն լուրջ փոսեր նստվածքներ, երթևեկելի մասում նորմալ ապահովենք երթևեկությունը»,- ասաց նա:

Շինարարական կազմակերպությունների պայմանագրում կետ է նշված, որ հինգ տարվա ընթացքում այդ կազմակերպությունները պարտավոր են վերականգնել առաջացած թերությունները:

Ըստ Ֆելիքս Յայլոյանի՝ եթե 15-20 տարվա համար են աշխատանքներ իրականացնում, պետք է առաջին հերթին փողոցի հիմքի հարցը լուծել, ավազը նստում է, ասֆալտը ոչ մի բանով մեղավոր չէ, այն հիմքը, որի վրա ասֆալտը պատրաստվում է, ի վիճակի չէ երկար դիմանալու:

«Եթե բետոնե հիմք պատրաստենք, հաստատ կարող ենք ասել, որ ամերիկյան, եվրոպական փողոցների նման Երևան քաղաքի փողոցները կարող են 10-15 տարի անխափան ծառայել»,- ասաց նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում