Ռուսաստանի արտգործ նախարար Սերգեյ Լավրովը ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի հետ հեռախոսազրույցում քննարկել է Ուկրաինայի հարավ-արևելքում հատուկ գործողության դադարեցումը և այդ երկրում մարդասիրական խնդրի լուծումը: Այս մասին գրում է RIA Novosti-ն:
«Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել է Կիևի կողմից Ուկրաինայի հարավ-արևելքում ռազմական գործողությունների շուտափույթ դադարեցման, հրադադարի պայմանների համաձայնեցման, սուր մարդասիրական խնդիրների լուծման և համազգային երկխոսություն սկսելու անհրաժեշտությունը: Հատուկ շեշտադրվել են Ուկրաինայում դիմակայող կողմերի անմիջական բանակցությունները` վերոնշյալ բոլոր ուղղություններով պայմանավորվածություններ ձեռք բերելու համար»,- ասվում է հաղորդագրությունում: