Friday, 29 03 2024
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան

«Դեմ եմ»-ը արհամարհեց Հովիկ Աբրահամյանին

«Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնությունն այսօր իր ակցիան ավարտեց ՀՀ կառավարության դիմաց, որտեղ նրանց դիմավորեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Ակցիայի մասնակիցները, սակայն, չմոտեցան վարչապետին, որը բավական երկար կանգնած հետևում էր, թե ինչպես են մասնակիցները բարձրախոսով արձանագրում, որ կառավարությունը կուտակայինի հարցում իրեն ապաշնորհ է պահել, ինչպես նաև, որ այդ հարցում կառավարությունը շարունակում է իր ապաշնորհ գործունեությունը:

Հովիկ Աբրահամյանը մի քանի անգամ խնդրեց, որ իրեն մոտենա բարձրախոսով խոսող երիտասարդը, սակայն նրան այդպես էլ ոչ ոք չմոտեցավ և որևէ պահանջ չառաջադրեց: Փոխարենը մասնակիցները սկսեցին սուլել և վանկարկել՝ «ամոթ»։ Հովիկ Աբրահամյանն էլ պտտվեց և հետ գնաց իր աշխատասենյակ:

«Առաջին լրատվականը» Հովիկ Աբրահամյանից հետաքրքրվեց, թե ինչու պետական մարմինները չեն ընդունում քաղաքացիների դիմումները, ինչին ի պատասխան՝ վարչապետն արձագանքեց, թե այդպիսի բան չկա: Երբ հիշեցրինք, որ հատկապես բժշկական համալսարանը, մի շարք դպրոցի տնօրեններ չեն ընդունում դիմումները, վարչապետն արձագանքեց՝ եթե պարզվի, որ մեկը նման բան է անում, հենց ինքը կազատվի աշխատանքից:

Նշենք, որ ակտիվիստները Հովիկ Աբրահամյանի հեռանալուց հետո, իրենց ձեռքի պաստառները նետելով կառավարության դիմաց, հեռացան:

«Առաջին լրատվականը» ակցիայի մասնակից Վաղինակ Շուշանյանից հետաքրքրվեց՝ ինչ էր նշանակում իրենց վերաբերմունքը: Արդյոք դա արհամարհա՞նք էր վարչապետի և կառավարության նկատմամբ: «Ի՞նչ վարչապետ, վարչապետն էր իջել, մենք նրան չենք տեսել և ոչ մի պահանջ չունենք նրանից: Կոնկրետ ես այլևս նրա ոչ մի խոսքին չեմ հավատում»,- հեգնանքով նկատեց ակտիվիստը:

 

Մանրամասները՝ տեսանյությում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում