Friday, 29 03 2024
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
-
12:20
Հայաստանը ազատագրական պայքար է մղում, ոչ թե՝ վեկտոր փոխում
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24

Վ.Օսկանյան. «Ես ո՛չ վարչապետ եմ եղել, ո՛չ էկոնոմիկայի նախարար, ո՛չ էլ կոռուպցիոն ծառ»

Հազվադեպ են այն երկրները, որտեղ ԿԲ բարձրաստիճան պաշտոնյաներին կարող են կառավարության ղեկավար նշանակել:

Այս մասին այսօր «Սիվիլիթաս» հիմնադրամում կազմակերպված քննարկման ժամանակ ասաց ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը:

Նրա խոսքով, բանկային հոգեբանությամբ առաջնորդվող գործադիրի ղեկավարը իրականում չի կարող արդյունավետ տնտեսական քաղաքականություն իրականացնել, այն էլ` ճգնաժամի պայմաններում, երբ պահանջվում է ընդլայնողական տնտեսական քաղաքականություն:

«Երբ ես կառավարությունում էի, պատերազմ էր գնում ֆինանսների նախարար Վարդան Խաչատրյանի և ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանի միջև: Բանկը իր բնույթով ավելի զսպողական է, հատկապես ճգնաժամային պայմաններում, երբ հակասություններ կան: Իսկ գործադիրը ավելի ընդլայնված քաղաքականություն էր վարում, և այդ հակասությունը ինչ-որ մի միջինի էր գալիս:

Կարծես թե այսօր դա բացակայում է, և կառավարության առջև խնդիրը կարծես թե երկուսն են`գնաճը զսպել և բյուջեն լցնել: Երկուսն էլ ինչ-որ տեղ ամբողջությամբ համընկնում են ԿԲ մտածողության հետ: Ես նայեցի այլ երկրների փորձը, իսկապես հազվադեպ են երկրները, երբ իրենց ԿԲ բանկից մարդ բերեն գործադիր, վարչապետ նշանակեն: Վրացիները արեցին,- Գուրգենիձեն էր,- շատ կարճ` մի քանի ամիս դիմացավ, որովհետև մտածողությունը այլ է, գաղափարախոսությունը այլ է:

ՀՀ-ում ճգնաժամի ամենախիստ պայմաններում մենք չկարողացանք ընդլայնողական քաղաքականություն վարել, զսպողականությունը իշխող էր, որովհետև ԿԲ մտածողությունն էր, որ սա կարող է գնաճի բերել: Այսօր մեր առաջ հրատապ խնդիր է իսկապես դրամի արժեզրկումը` միաժամանակ` մենաշնորհների վերացումը: Այս երկուսը իրար կկոմպենսացնեն, բայց կառավարությունը դա երբեք չի անի, որովհետև ԿԲ մտածողություն այն է, որ դրամի արժեզրկման դեպքում կարող է գնաճ լինել: Դատելով արդյունքներից` այսօր կառավարությունը իսկապես չգիտի` ինչ պետք է անել, կառավարության մոտ բացակայում է կանխատեսման կարողունակությունը»,- ասաց Վ.Օսկանյանը:

Դիտարկմանը, թե մոնոպոլիաները խորացել են հենց այն տարիներին, երբ ինքը իշխանության մեջ էր` Վ.Օսկանյանը պատասխանեց. «Ես այդ մտահոգությունից հոգնել եմ. ես ո՛չ վարչապետ եմ եղել, ո՛չ էկոնոմիկայի նախարար, ո՛չ էլ կոռուպցիոն ծառ եմ եղել»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում