Tuesday, 23 04 2024
Քննարկվել է Երևանում կայանալիք ՎԶԵԲ տարեկան հանդիպման մանրամասները
Բաքվի համար 4 գյուղերը միայն ճնշման միջոց են. գլխավոր հարցը մնում է Մեղրիի ճանապարհը
Հրդեհ Հրազդանի կիրճում
Իրանը չի ուզում «խնջույքը» շարունակել, Իսրայելը չի գնա էսկալացիայի. ամեն ինչ վերջացա՞վ
Սպասվում է կարճատև անձրև
Տարածաշրջանը կարող է դառնալ պոլիգոն
Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է. «Հրապարակ»
Համերգն առանց տեղական «իշխանիկների». «Հրապարակ»
Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ. «Ժողովուրդ»
Իշխանությունը փորձում է պառակտել շարժումը. Յուրիկների պակաս չի զգացվում. «Հրապարակ»
Տավուշի համար ճակատագրական պահին դատախազը լքում է պաշտոնը. «Ժողովուրդ»
36 կգ ոսկու եւ 293 միլիոն ռուբլու անհետացման գործով վկայի կարգավիճակում դատավոր է հարցաքննվել. «Ժողովուրդ»
Վրաստանը խոսեց «երկար մտածելուց» հետո
Սլովենիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի՝ խաղաղությանն ուղղված քայլը
Հրդեհ է բռնկվել Նուբարաշեն 11-րդ փողոցի երկու տներում
Դանիայի թագավորության պատվիրակությունն այցելել է Մարտունի համայնք
Պուտինը Սերգեյ Բեզրուկովին պարգևատրել է շքանշանով
Հուշարձանների անվտանգությունը հնարավոր է միայն, երբ թշնամանք չլինի. Փաշինյան
ԼՂ հայերի վերադարձը նման պայմաններում անհնարին եմ համարում. Փաշինյան
ՌԴ-ն և Ադրբեջանը հիբրիդային հարձակում են գործել ՀՀ-ի դեմ բրյուսելյան հանդիպումը կանխելու համար
ՀԱՊԿ-ի վրա սկզբունքորեն չի կարելի հույս դնել. չունեմ պատասխան՝ ինչու ենք մնում այնտեղ. Փաշինյան
Վարորդը ի նշան բողոքի ավտոմեքենան վարել է Գյումրու քաղաքապետարանի ուղղությամբ
Ադրբեջանի գնած սպառազինության 15-20%-ն ենք ձեռք բերել. ուժերի բալանսը կարևոր է խաղաղության համար
23:18
Մոսկվան Ալիևին հրավիրել է ավելի քան բաց խոսակցության
ԵՄ-ի հետ մերձեցման հրապարակային ճանապարհով ենք գնում. գաղտնի պայմանավորվածություններ չունենք
Մենք գիտենք այդ կարմիր գիծը․ վարչապետն ու նախագահը հանդիպել են
Մեքենայով հարվածել է համագյուղացու մեքենային, վիճել են և դանակահարել
Տավուշի «սրբազան պայքարը»․ նոր դերաբաշխում է արվել

Հայաստանի անվտանգության ականջներն ու աչքերը

Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինը հայտարարել է, որ տեղյակ չէ Նախիջևանից Հայաստանի ուղղությամբ կրակոցների մասին: Դե, իհարկե, այլ բան Վոլինկինից դժվար էր սպասել, քանի որ կրակոցների մասին «տեղյակ» լինելու դեպքում առնվազն հարկ կլիներ ինչ-որ առարկայական բան ասել այդ մասին: Մինչդեռ Ռուսաստանը Ադրբեջանին ոչ մի բան չի ասի, որովհետև Ռուսաստանն Ադրբեջանին միայն զինում է: Այդ Ադրբեջանն է, որ Ռուսաստանին կարող է ասել, օրինակ, «սիկ…ր Լավրով», իբր՝ հաղորդավարի լեզվի սայթաքումով:

Եվ Ռուսաստանը կուլ կտա այդ ամենը, որովհետև ռուսների համար այսօր Ադրբեջանն է քաղաքական կարևոր նշանակություն ունեցող օբյեկտը, նաև միլիարդավոր դոլարների արժողության զենքի գնորդը: Իսկ Հայաստանը մի թիրախ է, որի վրա պետք է վաղ թե ուշ պարպվի այդ զենքը, որպեսզի Ադրբեջանը հետագայում նոր զենք գնելու անհրաժեշտություն ունենա, տեղ ունենա: Դրա համար էլ Վոլինկինն աչք ու ականջ ունի, սակայն չի լսել Նախիջևանի կրակոցների մասին:

Ինչպես ասում են՝ լսելը չի համապատասխանում Ռուսաստանի պետական շահերին: Փոխարենը դեսպան Վոլինկինը «լսում» է և «լսեցնում» ինչ-որ հասարակական կառույցների մասին, որոնք պետք է փակել, քանի որ նրանք, ըստ Ռուսաստանի դեսպանի, հայ-ռուսական բարեկամության թշնամիներն են: Այն հայ-ռուսական բարեկամության, որն այսօր Վոլինկինի տեսքով խուլ ու համր է ձևանում Հայաստանի հանդեպ ադրբեջանական ագրեսիայի պայմաններում: Ավելին՝ հայկական կողմը, անգամ պաշտոնական մակարդակում, ակնարկներ է արել նաև ագրեսիայում թուրքական մասնակցության մասին: Սա առավել ևս լռելու պատճառ է Ռուսաստանի համար, քանի որ որևէ բան խոսելը կվտանգի ռուս-թուրքական ռազմավարական տնտեսա-քաղաքական ծրագրերը, որոնք իրականացվում են Անկարայի և Մոսկվայի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն: Եվ ոչ մի կասկած չի կարող լինել, որ այս պայմանավորվածությունների շրջանակում է նաև այն լռությունը, որը նման կարևոր հարցերում պահպանում է Ռուսաստանի դեսպան Վոլինկինը, այն Ռուսաստանի, որն իբր Հայաստանի դաշնակիցն է և՛ երկկողմ պայմանագրով, և՛ ՀԱՊԿ կազմում: Ընդ որում՝ 2010 թվականին ստորագրված պայմանագրով Ռուսաստանը նաև ստանձնել է Հայաստանի անվտանգության ապահովմանը մասնակցելու իրավասություններ՝ ի դեմս ռուսական 102-րդ զորակայանի:

Փաստորեն, Հայաստանի անվտանգությունը վստահվել է մի դաշնակցի, որը լսողության հետ կապված խնդիրներ ունի: Սրանից զատ, սակայն, տարօրինակ է նաև այն, որ հայկական կողմից խոսվում է թուրքական գործոնի առկայության մասին, սակայն հայ-ռուսական շփումներ այս կապակցությամբ տեղի չեն ունեցել, այն դեպքում, երբ ռուսները, իբր թե, Հայաստանը հենց Թուրքիայից են առաջին հերթին պաշտպանում:

Նման պարագայում, նման երկկողմ պայմանագրերի առկայության, նման իրավասությունների պարագայում, որ ստացել են ռուսական զորքերը Հայաստանի անվտանգության հարցում, առնվազն նվազագույն անհրաժեշտ քայլն էր խորհրդակցությունները դիվանագիտական մակարդակում: Այսինքն՝ ով ով, բայց Վոլինկինը պետք է տեղեկացված լիներ Նախիջևանի միջադեպի մասին, այսինքն՝ այստեղ ոչ միայն Կասպրշիկին էր պետք հրավիրել ՊՆ, այլ նաև Հայաստանի ռազմավարական դաշնակցի դեսպան Վոլինկինին պետք էր տեղեկացնել, որ դաշնակցի վրա կրակում են, ընդ որում՝ աննախադեպ գործոններով:

Չի բացառվում, սակայն, որ հայկական կողմը ասել է, բայց Վոլինկինը ընկալուչը մի կողմ դրած, ասենք, իր համար տաք թեյ է վայելել: Հայաստանի անվտանգությունը, ինչ խոսք, չափազանց հուսալի ձեռքերում է: Ականջներն ու աչքերն են մի քիչ հուսախաբ անում, իհարկե: Սակայն, ինչպես ասում են, աչք ունեցողը կտեսնի, իսկ ականջ ունեցողը կլսի այն լռությունը, որ Հայաստանի անվտանգության հարցերում սկզբունքորեն պահպանում է Ռուսաստանը: Եվ միտք ունեցողը կմտածի ու կհասկանա, թե ինչ վտանգավոր դաշնակցի ենք մենք վստահել մեր անվտանգությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում