Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում Անիի տարածաշրջանում երեկ՝ նոյեմբերի 14-ին տեղի ունեցած ինքնասպանության փաստով:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, երեկ Ոստիկանության Անիի բաժնում ահազանգ է ստացվել, որ Մադաթյան փողոցի շենքերից մեկի բնակարանում կախված դի կա: Նշված հասցե են մեկնել Ոստիկանության Անիի բաժնի օպերատիվ քննչական խումբը, որոնք պարզել են, որ իր բնակարանի լոգարանում ինքնասպանություն է գործել 65-ամյա Օֆելյա Ա.-ն: