Ադրբեջանական 1news.az լրատվական կայքի փոխանցմամբ, Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչն անդրադարձել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը.
«Ռուսաստանն ի սկզբանե պաշտպանել է Անկարայի ու Երևանի մերձեցումը, ինչը կամրապնդի վստահության մթոնոլորտը Կովկասում: Մենք կարծում ենք, որ հայ-թուրքական մերձեցումն առաջին հերթին վերաբերում է այդ երկու երկրներին, և Ռուսաստանը մտադիր չէ միջամտել այդ գործընթացին:
Մենք խորապես ցանկանում ենք, որ այդ գործընթացը թե՛ երկկողմանի հարաբերությունների, թե՛ Կովկասյան տարածաշրջանում համագործակցության նոր մեխանիզմներ գտնելու տեսանկյունից արձանագրի լավ արդյունքներ»: