Լևոն Արոնյանը 5-րդ տուրում ադրբեջանցի Վուգար Հաշիմովի հետ պայքարում ևս 2 միավոր վաստակեց և միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը:
Մոնակոյի Մոնտե Կառլո քաղաքում ընթացող 20-րդ և վերջին Amber մրցաշարի 5-րդ տուրում աշխարհի երրորդ շախմատիստ Լևոն Արոնյանից «կույր» պարտիայում 74 քայլ պահանջվեց սպիտակ ֆիգուրներով խաղացող ադրբեջանցի Վուղար Հաշիմովին հաղթելու համար: Իսկ ահա արագ շախմատի պարտիայում հայ գրոսմայստերն ընդամենը 35 քայլում ստիպեց ադրբեջանցուն ընդունել պարտությունը:
Սենսացիոն պարտություններ կրեց Մագնուս Կարլսենը, ով Վասիլի Իվանչուկին զիջեց թե՛ «կույր» և թե՛ արագ շախմատի պարտիաներում:
Այսպիսով, 5-րդ տուրից հետո Լևոն Արոնյանը վաստակած 8 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը և մոտակա մրցակցին գերազանցում է նվազագույնը 1 միավորով. երրորդ տեղում ընթացող Անանդը Կարյակինի հետ առաջին պարտիան ավարտել է ոչ-ոքի, երկրորդը դեռ ընթանում է: