Thursday, 25 04 2024
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից
Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավթամթերքով լի երեք ցիստեռն
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ
Չկա արդարություն՝ չկա խաղաղություն. որքան հրաժարվենք մեր իրավունքներից, այնքան ավելի կնեղեն մեզ
16:09
Վարշավան պատրաստ է օգնել Կիևին՝ վերադարձնել Լեհաստանում գտնվող ուկրաինացիներին
Ցեղասպանությունը մեզ ուժ պետք է տա
15:50
ԵՄ-ում արգելվել են 10.000 եվրոյից ավել կանխիկ գործարքները
Ոստիկանները բերման ենթարկեցին քաղաքացուն
15:40
ԱՄՆ-ն հետ է մղել Եմենի հութիների գրոհներն Ադենի ծոցում գտնվող նավերի վրա
15:34
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
ՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Զախարովան մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները
15:20
Բլինքենը ժամանել է Պեկին
ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային հուշարձանների պահպանության հարցը դարձնել երկկողմ բանակցությունների առարկա
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Ֆինլանդիայի դեսպանին և պատվավոր հյուպատոսին
Ովքե՞ր են գլխավորում խոշոր հարկատուների ցուցակը
Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի Արևմտյան ուղղության հարցերով նորանշանակ տեղակալ-քարտուղարի հետ
Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի
Իրանը զգուշացնում է Ադրբեջանին
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ

Լատվիացի գործարարներին հետաքրքրում է Հայաստանի միջոցով մուտքը ՄՄ շուկա

Հայաստանում է Լատվիայի գործատուների միության պատվիրակությունը, որն այսօր հանդիպում էր Հայաստանի գործատուների միության ու կառավարության ներկայացուցիչների հետ:

Լատվիական պատվիրակությունը Հայաստանում է այստեղի գործարար դաշտն ու հնարավոր ներդրումների հնարավորությունները ուսումնասիրելու նպատակով: ԵՄ անդամ Լատվիայի հետ Հայաստանի ապրանքաշրջանառությունը մեծ չէ՝ անցյալ տարի կազմել է 6.5 մլն դոլար:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Լատվիայի գործատուների միության նախագահ Իմանթս Կանաշկան մեր հարցին՝ ի՞նչ է սպասվում հայ-լատվիական տնտեսական հարաբերություններին Հայաստանի՝ Մաքսային միություն մտնելուց հետո, ասաց. «Ես կարծում եմ՝ այնտեղ ևս կարող են լինել մեծ հնարավորություններ գործարարների համար, բայց պետք է մի քիչ հասկանալ այն պայմանները, որոնք կլինեն, երբ կայանա Մաքսային միությունը: Ես կարծում եմ՝ դա լավ կամուրջ կարող է լինել մեր գործարարների համար, որ նրանք ընկնեն այդ առևտրական տարածք: Կարծում եմ՝ դա շատ մեծ հնարավորություն է, որովհետև շատ մեծ շուկա է»:

Մեր դիտարկմանը, թե Հայաստանի՝ ՄՄ մտնելուց հետո գործելու են նոր մաքսատուրքեր, քանի որ Լատվիան ԵՄ անդամ է, դա չի՞ բարդացնի երկու երկրների հարաբերությունները, լատվիական պատվիրակության ղեկավարը պատասխանեց. «Նախ՝ պետք է հասկանալ խաղի պայմանները, որից հետո կարելի է հաշվարկել՝ եթե այդ բոլոր մաքսատուրքերից հետո մեր տվյալ ապրանքը մրցունակ լինի, այդ դեպքում համագործակցություն կլինի»:

Իմանթս Կանաշկայի խոսքերով՝ իրենց միությանն անդամակցում են Լատվիայի աշխատատեղերի 42%-ն ապահովող ընկերությունները: Ըստ նրա՝ իրենք Հայաստանում ուսումնասիրում են ոչ միայն տնտեսական, այլև մշակութային ու այլ կապեր, քանի որ առաջիկայում Լատվիան դառնալու է ԵՄ նախագահող երկիր:

 

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում