Thursday, 25 04 2024
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում

Ո՞ւմն է ապագան

Հայաստանի իշխանական դաշտում, քարոզչական խրամատներում, շատ հետաքրքրական պրոցես է մեկնարկել. որքան Հայաստանում նկատվում է քաղաքացիական ակտիվության աճ, որքան ակտիվանում է ընդդիմությունը, որքան հասարակություն-ընդդիմություն կապը վերագտնում է երկրում իրավիճակի վերափոխման և Սահմանադրության ու օրենքների վրա կառուցված հասարակարգի հասնելու համար անհրաժեշտ իր օպտիմալ աստիճանը, այդքան իշխանությունը սկսում է ավելի ու ավելի լայնորեն խոսել «արևմտյան» դավադրությունների մասին:

Սա ծանոթ ձեռագիր է: Օրինակ` երբ 2008 թվականի փետրվարյան հանրահավաքներին Ազատության հրապարակում եռագույնի կողքին ծածանվում էին Ռուսաստանի, Ուկրաինայի, Վրաստանի, Ֆրանսիայի, Եվրամիության դրոշները, «Հայլուրը» նկարահանում և ցույց էր տալիս միայն Իսրայելի դրոշը` փորձելով խաղարկել «հրեական դավադրության» խաղաքարտը, որ դեռևս խորհրդային տարիներին նստած է հասարակության շատ շերտերի ենթագիտակցության կամ գիտակցության մեջ: Մինչդեռ «Հայլուրը» կա՛մ չէր հասկանում, կա՛մ չէր ուզում հասկանալ, որ այդպիսով պետության համար վտանգավոր միանգամից մի քանի անհեթեթություն է անում:

Նախ` Հայաստանի քաղաքացիական շարժման քննադատական լուսաբանումը Իսրայելի դրոշի վրա կառուցելով Հայաստանի վրա դրվում էր հակասեմականության խարան, ինչն, ի դեպ, հետագայում արտահայտվեց նաև ԱՄՆ Պետդեպարտամենտի զեկույցներից մեկում, ուր Հայաստանում հակասեմականության դրսևորումների մասին տողեր հայտնվեցին:

Բացի այդ, Հայաստանում քաղաքացիական շարժման դեմ իշխանության քարոզչական պայքարը վարելով այդ շարժումները այլ պետությունների դավադրություն ներկայացնելու առանցքով` իշխանական քարոզչությունը վտանգում է այդ պետությունների հետ Հայաստանի հարաբերությունը: Թեև վաղուց պարզ է, որ Հայաստանի իշխանության համար կարևորը սեփական դիրքերը պահելն է, թեկուզ Հայաստանի միջազգային մեկուսացման գնով:

Այդպիսով, ներկայումս էլ նկատելի է «արևմտյան դավադրությունների» տարբերակի շրջանառության փորձերի ակտիվացում` ներկայացնելով իրավիճակն այնպես, որ ինչ-որ մութ ուժեր կամ գերտերություններ փորձում են սեփական շահից ելնելով ցնցել Հայաստանն ու վտանգել մեր պետությունը: Դա առայժմ ուղղակի չի արվում, այլ արվում է արաբական ալիքի վերաբերյալ հրամցվող դատողություններով, որոնք արդեն այն աստիճան են խորացել արևմտյան ձեռքերի որոնումներում, որ չի բացառվում, որ մոտ ապագայում իշխանության քարոզչության ամբիոնի վերածված հայկական հեռուստաեթերում նույնիսկ բարեխոսություններ սկսեն, ասենք, Քադաֆիի հետ կապված:

Թերևս անկասկած է, որ այդ ամենը, որ առայժմ արվում է արաբական ալիքի վերաբերյալ, նախապատրաստական աշխատանք է, որ Հայաստանում էլ անհրաժեշտության դեպքում քաղաքացիական ակտիվությունն արդեն ուղղակիորեն ներկայացվի որպես արևմտյան կենտրոններում հյուսված արաբական ալիքի հայաստանյան շարունակություն:

Այդ ամենն, իհարկե, պետք չէ գերագնահատել, սակայն թերագնահատել էլ պետք չէ` նկատի ունենալով հայ ժողովրդի մի զգալի մասի մոտ դեռևս պահպանվող խորհրդային կարծրատիպերն առ այն, որ ռուս ժողովուրդը և ռուսական պետությունը հայ ժողովրդի պահապան բարեկամն է, իսկ արևմտյան պետությունները հայ ժողովրդի թշնամին: Այդ մտածողության կրող զանգվածը Հայաստանում քիչ չէ, ու հետևաբար քիչ չէ նաև Հայաստանի իշխանական այդ քարոզչության ազդեցությունը հասարակական տրամադրությունների ձևավորման գործընթացի վրա:

Այդօրինակ բովանդակություն ունեցող քարոզչությամբ խաղալով մարդկանց զգալի շերտերի կարծրատիպա-զգացմունքային մտածողության վրա` իշխանությունը փորձում է Հայաստանում երկփեղկել հասարակությունը: Բանն այն է, որ քաղաքացիական արժեքների դեմ այլ փաստարկ իշխանությունը չունի:

Հասարակության այն հատվածը, որը խորապես համոզված է ռուսների բարեկամության և ասենք` ամերիկացիների թշնամի լինելու հարցում, իրականում նույնպես կողմ է քաղաքացիական շարժման արժեքներին ու նպատակներին, որ դավանում է հասարակության ակտիվ մասը, որ կազմում են Հայաստանում համաժողովրդական շարժման առանցքը: Սակայն երբ մեջտեղ է գալիս «արևմտյան դավադրության» խաղաքարտը, հասարակության կարծրատիպերի կրող մասը սկսում է ակտիվ մասին դիտարկել որպես օտարի, նույնիսկ թշնամու պատվեր կատարողի` առաջնորդվելով այն մտածողությամբ, թե «այո, Հայաստանին պետք է ժողովրդավարություն, սակայն պետք չէ դրան հասնել օտարների թելադրանքով և պատվերով»:

Իշխանությունն աշխատում է ահա այդ հոգեբանությունը ձևավորելու ուղղությամբ, որպեսզի հասարակության մի մասին հակադրի մյուսին: Իրականում, սակայն, բոլորին է պարզ, որ «արևմտյան դավադրության» մասին դատողությունները ընդամենն իշխանական քարոզչության հոգեվարքի, սնանկության նշաններ են: Չունենալով քաղաքացիական պայքարի ելած հանրության դեմ որևէ այլ փաստարկ` այդ քարոզչության միջոցով իշխանությունը ձգտում է հանրային երկփեղկվածություն և ներհասարակական հակադրություն առաջացնել, քանի որ ակնհայտորեն տեսնում է, որ այդ բանը կեղծ ընդդիմությունների միջոցով անելը գործնականում դարձել է անհնար: Միևնույն ժամանակ, սակայն, նույն այդ իշխանական քարոզչությունը խուլ լռություն է պահպանում մեր ռազմավարական դաշնակից հռչակված Ռուսաստանի արտաքին քաղաքական այն խաղերի կապակցությամբ, որոնք ուղղված են դեպի Թուրքիա:

Հայաստանի իշխանական քարոզչությունը, չգիտես ինչու, լռում է Հայաստանի ազգային և պետական շահի համար իրապես վտանգավոր ռուս-թուրքական ջերմացման, մեր «հավերժ», բայց արդեն ոչ «միակ» թշնամիներից մեկի հետ մեր «հավերժ» ու «միակ» բարեկամի սիրախաղի կապակցությամբ, որ տեղի է ունենում հայ ժողովրդի համար բավական ցավալի մի տարելիցի` Մոսկվայում կնքված ռուս-թուրքական պայմանագրի 90-ամյակի օրերին, որով Ռուսաստանը, փաստորեն, ճանաչում է Թուրքիայի այսօրվա սահմանները:

Հայաստանի պետության և պետականության համար իրական վտանգը հենց դա է, որ իրապես գալիս է Ռուսաստանից, ոչ թե այն քաղաքացիական շարժումը, որ իշխանությունը փորձում է ամեն գնով կապել ինչ-որ արևմտյան կենտրոնների հետ: Սակայն նաև պարզ է, թե ինչո՞ւ է իշխանական քարոզչությունը լռում ռուս-թուրքական սիրախաղի կապակցությամբ:

Նախ` դա կարող է հասարակության կարծրատիպերը կոտրել և իշխանությանը զրկել հարկ եղած դեպքում դրանք ներքաղաքական նպատակներով շահարկելու հնարավորությունից: Դրանից բացի, Հայաստանի իշխանությունը չի համարձակվում ռուսական քաղաքականությունը քննադատել, որովհետև դրան կհետևի ռուսական բարկությունը, որից Հայաստանի իշխանությունը խիստ է վախենում, որովհետև այդ դեպքում իշխանությունը կարող է կորցնել իր ամենահուսալի հենարանը: Իսկ որ Հայաստանն այդ ամենի, այդ մեծ քաղաքականության և հանրային մեծ կարծրատիպերի հետևանքով տարեցտարի կորցնում է իր ինքնիշխանությունը, դա, իհարկե, իշխանությանը քիչ է հետաքրքրում:

Թեև, մյուս կողմից, իրավիճակը կարծես թե հասել է կրիտիկական մինիմումին և սկսում է գործել շատ կարևոր մի շրջան, ու Հայաստանն այժմ ինքնիշխանության վերականգնման շրջանում է` ի դեմս քաղաքացիական ակտիվության:

Քաղաքացիական Հայաստանն արդեն անդառնալի փաստ է, ու թեև այն այսօր անհամեմատ քիչ հնարավորություններ ունի, քան իշխանական քարոզչությունը, սակայն անհամեմատ ավելի ամուր են քաղաքացիական Հայաստանի փաստարկները: Իսկ ապագան հենց փաստարկներինն է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում