Wednesday, 24 04 2024
18:35
Ֆրանսիան ԵՄ-ին առաջարկել է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
Վրաստանի իշխող կուսակցությունը իր աջակիցներով ցույց կանի
Ապրում ենք քաղաքական ռեալիզմի աշխարհում՝ շատ հարցեր որոշողը ուժն է
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է իր մոտ գերության մեջ գտնվող իսրայելցի 30 բարձրաստիճան գեներալի և սպայի մասին
Բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Կյանքից հեռացել է ականավոր գիտնական Նիկոլայ Հովհաննիսյանը
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ավրորա Մարդիգանյանին նվիրված հուշակոթող-քանդակը կխորհրդանշի նրա կյանքը՝ Ցեղասպանությունը վերապրելուց մինչև փրկություն
18:01
Ղազախստանը և Միացյալ Թագավորությունը ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր են ստորագրել
Հռոմի իտալաարաբական կենտրոնը նշել է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը
Էրդողանը դարձյա՞լ սպառնում է
Թուրքիայի քրդամետ կուսակցություններն ու կազմակերպությունները Անկարային կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը
17:50
Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Կանադայի վարչապետի ուղերձը
17:50
Անկարայում տեղի կունենա Թուրքիայի և Գերմանիայի նախագահների հանդիպումը
Վրաստանի վարչապետը կմասնակցի հակա-ԼԳԲՏ համաժողովի
Այրվել է մոտ 50 հա չոր խոտածածկույթ
17:26
Միացյալ Թագավորությունը կմեծացնի իր ռազմական բյուջեն
17:20
Թալիբները մտադիր են հատուկ ստորաբաժանում ստեղծել ԻՊ-ի դեմ պայքարելու համար
17:10
Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ է մատուցվել
16:50
Կոնգոյում կապիկի ծաղիկի համաճարակ է հայտարարվել
«Հայաստանը պետք է վերացնի խաղաղության պայմանագրին խանգարող իրավական խոչընդոտները. Ալիևի ներկայացուցիչ
Ալիեւի «ձիով քայլը»
16:24
Լոնդոնում չորս մարդ է վիրավորվել պալատական հեծելազորի նժույգների փախուստի պատճառով
Բոլոր թելերով եմ կապված Ցեղասպանության հետ. այն պետք է դառնա ՀՀ անվտանգության անբաժանելի տարր
Ադրբեջանում կայացել է Իլհամ Ալիևի և Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հանդիպումը
Իշխանությունը պետք է քայլեր ձեռնարկի՝ փրկվելու ռուս-քեմալական աքցանից

Չորսը` մեկ խաղատախտակի վրա

Ոչ իշխանական քառյակի 12 կետանոց պահանջների հրապարակումից հետո, որոնք հասարակության մեջ իրավամբ ուղղակի ծիծաղ են առաջացրել իրենց ծամծմվածության և բովանդակության համեմատականից հետո, առաջանում են մի շարք հարցեր` կապված քառյակի հետագա գործողությունների հետ:

Հայտարարվել է, որ իշխանափոխություն հիմա էլ կարող են անել: Այդ դեպքում ինչո՞ւ չեն անում: Ինչո՞ւ չեն անում իշխանափոխություն և բոլոր հարցերը լուծում, այլ ինչ-որ պահանջներ են դնում կառավարության առաջ, այն կառավարության, որին համարում են Սերժ Սարգսյանի չար ծառի պտուղ: Լևոն Զուրաբյանն ասել է, որ Սերժ Սարգսյանի չար ծառը բարի պտուղ չի տա: Այդ դեպքում ինչո՞ւ պահանջներ դնել ծառի առաջ: Պարզ է, որովհետև ոչ բոլորն են համաձայն Սերժ Սարգսյանի ծառը կտրելուն: Այսինքն` քառյակից ոչ բոլորն են համաձայն, և միգուցե նույնիսկ քառյակն ինքը, քանի որ բոլորով հանդերձ նստած են հենց միևնույն ծառի տարբեր ճյուղերին:

Այսինքն` իսկապես, եթե այդ ծառը բարի պտուղ տվող լիներ կամ պտղատու լիներ ընդհանրապես, ապա Հայաստանում և՛ ընդդիմությունը, և՛ իշխանությունը միևնույն համակարգից ծնված չէին լինի, Հայաստանում և՛ իշխանությունը, և՛ ընդդիմությունը օլիգարխիական բնույթի չէին լինի, և՛ իշխանությունը, և՛ ընդդիմությունը այլակարծության և քննադատության հանդեպ հավասարապես անհանդուրժող չէին լինի, մի խոսքով՝ միմյանց հայելային արտացոլումը չէին լինի: Բնական է, որ նրանք չեն կտրի այն ծառը, որի վրա բոլորով են նստած՝ «բոլորի համար ընդունելի ծառը», որն էլ ջրվում է հյուսիսից բերված խողովակով:

Ենթադրենք մի պահ, որ Հովիկ Աբրահամյանի կառավարությունը «կատարել» է 12 պահանջների, ասենք, քառորդը՝ երեք պահանջ: Դա շա՞տ է, քի՞չ է, բավարա՞ր է, կիսաբավարա՞ր է, ի՞նչ է: Քառյակը պնդում է բոլո՞ր 12 պահանջների անվերապահ կատարումը, թե՞ կա որոշակի մաս, որը կատարելու դեպքում ժամկետը մնացյալների համար կարող է երկարաձգվել: Վստահաբար կարելի է ասել, որ մինչև տարեվերջ 12 կետերից մի քանիսի հարցում առնվազն կլինեն այնպիսի զարգացումներ, որոնք ինչպես միտինգների լավագույն ժամանակներում Լևոն Տեր-Պետրոսյանն էր անում, քառյակին հնարավորություն կտան ասելու, որ «ըստ էության պահանջները կարելի է համարել կատարված»: Առավել ևս, որ քառյակի պահանջների ճնշող մեծամասնությունն այնքան հարաբերական է իր ձևակերպումով և սահմանումներով, որ ամենաաննշան քայլն էլ հնարավոր է միջին երևակայության դեպքում գնահատել որպես պահանջի կատարում:

Եվ ուրեմն` կարևոր է դառնում հստակեցնել, թե քառյակի համար քանի՞սն է պահանջների այն նվազագույն թիվը, որ մինչև տարեվերջ,- որը քառյակի տված ժամկետն է,- պետք է կատարված լինեն: Նման թիվ կարծես թե չի ներկայացվել: Եվ ոչ էլ ասվել է, որ պարտադիր կատարման են ենթակա բոլոր պահանջները: Ինչպես միշտ, բաց է հարցը, թե որն է լինելու քառյակի արձագանքը պահանջները չկատարելու դեպքում: Այս հարցի պատասխանը քառյակը տալիս է ավանդականի նման՝ կհավաքվենք և կորոշենք: Այսինքն` քառյակը ընդամենը մեկ քայլ է հաշվում: Ավելին հաշվելու ընդունակ չէ, քանի որ քառյակում յուրաքանչյուրն ունի իր հաշվարկները: Դրա համար էլ մեկ քայլից ավելի միասին հաշվել չի լինում:

Սա նման է մի իրավիճակի, երբ չորս շախմատիստներ նստեն մեկ խաղատախտակի առաջ խաղալու` այն դեպքում, երբ նրանք հետապնդում են մրցաշարային միանգամայն տարբեր խնդիրներ: Կարելի է պատկերացնել, թե ինչպիսին կստացվի նրանց խաղը: Քառյակը խաղում է հենց այդպես: Դրա համար էլ, օրինակ, կառավարության փոփոխությունից հետո երկար ժամանակ չէին կարողանում հաջորդ քայլը կատարել` այն դեպքում, երբ փոփոխության քայլը կարծեք թե հենց այն էր, ինչը որ նրանք հաշվարկել էին:

Հետևաբար` առնվազն զարմանալի էր, որ հաշվարկի արդարացումից հետո,- համենայնդեպս, հենց դրա մասին իրենք էին հայտարարում, որ իրենց հաջողությունն ու ձեռքբերումն է պաշտոնանկությունը,- քառյակը ըստ էության երկար ժամանակ չէր կարողանում ընդհանուր հայտարարի գալ որևէ լուրջ հարցի շուրջ, և այն 12 կետերը, որ ներկայացվում են, իրականում իրենց կշռով բացարձակապես անհամարժեք են թե՛ Հայաստանում առկա խորքային իրողություններին ու ներքին և արտաքին մարտահրավերներին, թե՛ կառավարության բուն փոփոխության գործընթացին ու դրա արդյունքին, և թե՛ այն հնչեղ նպատակներին ու կարգախոսներին, որոնցով քառյակը հանդես է գալիս: 12 կետանոց պահանջները, այսպես ասած, լիովին «քաղաքացիական նախաձեռնության» մասշտաբի պահանջներ են, ընդ որում` պահանջներ, որոնցից մեկ-երկուսի հարցում քաղաքացիները նույնիսկ հաջողություններ են արձանագրել առանց նման հրովարտակի ձևով հռչակելու, այլ համառ և հետևողական պայքարի արդյունքում:

Առնվազն տարօրինակ է, երբ կառավարությանը ներկայացնում ես պահանջներ, պահանջների կատարման համար տալիս ես մի քանի ամիս ժամանակ՝ մինչև տարեվերջ, ու այդ ամենով հանդերձ չգիտես, թե ինչ ես անելու հետո, երբ պահանջները չկատարվեն: Հետագա քայլի անորոշությունը կարելի էր հասկանալի համարել, եթե քառյակը կառավարությանը տար, ասենք, երկու-երեք օր կամ թեկուզ շաբաթ ժամանակ, բայց երբ տրվում է ժամանակ մինչև տարեվերջ, առնվազն անտրամաբանական է չասել, թե ինչ է արվելու ժամանակը լրանալուց հետո:

Այդ լռությունը հնարավոր կլիներ վերագրել, այսպես ասած, մարտավարական նկատառումներին, եթե մինչ այդ էլ ակնհայտ չլիներ հաջորդ քալի սուր խնդիրը քառյակում: Մյուս կողմից, սակայն, քառյակի համար դա ըստ էության խնդիր չէ, որովհետև խնդիր կլիներ ընդհանուր նպատակի առկայության դեպքում: Սակայն պարզ է, որ բացակայում է ընդհանուր նպատակը, և այն, որ գոնե համատեղ մեկ քայլ կարողանում են կատարել, դա արդեն իսկ նրանց համար ձեռքբերում է, և նրանք իրավիճակից ամենևին էլ չեն սրտնեղում, քանի որ առանց դրա անորոշ է լինելու նույնիսկ այդ մեկ քայլը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում