Wednesday, 24 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Իշխանության ոչ իշխանական պարեկություն

«Հանրապետական» խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը երեկ ընդունելի և առողջ է որակել ոչ իշխանական քառյակի ներկայացրած 12 պահանջները` հայտարարելով, որ հազիվ ձևավորվել է կառուցողական ընդդիմություն: Այո՛, Հայաստանում քանդելով ընդդիմությունը` իշխանություններին հաջողվեց կառուցողական ընդդիմություն ստանալ: Ընդ որում` պետք է արձանագրել, որ իշխանությունները Հայաստանում միշտ են փորձել նման կերպ վարվել, սակայն ոչ միշտ է դա նրանց հաջողվել կամ ավելի ճիշտ երբեք չի հաջողվել:

Ընդդիմությանը, այսպես ասած, կառուցողական դաշտ բերելու բոլոր փորձերը ավարտվել են ընդամենը նրանով, որ ընդդիմադիր դաշտում ուղղակի վակուում է առաջացել, քանի որ «կառուցողական» ընդդիմություն դառնալու փոխարեն, իշխանությունների ջանքերն ավարտվել են ընդամենը ընդդիմությունների դհոլացումով կամ հաճախորդացումով, այսինքն` փուչիկները շատ արագ պայթել են, և հասարակությունը շատ արագ հասկացել է ամեն ինչ: Սակայն այս անգամ, իհարկե, կիրառվեց լիովին այլ մեթոդ, և ըստ էության արդյունքը այլ ստացվեց, այսինքն` ստացվեց կառուցողական ընդդիմություն, ինչը ըստ էության թարգմանաբար կամ հին հայերենով հավասարազոր է ոչ իշխանությանը:

Ո՞րն էր առանձնահատկությունը, որով այս անգամ իշխանությունները հաջողեցին և ընդդիմադիր դաշտում ոչ թե վակուում առաջացավ, այլ ըստ էության առաջացավ ոչ իշխանական պարեկախումբ, որն ընդդիմադիր դաշտում սկսել է պարեկություն անել իշխանությունների համար` թույլ չտալով, որ ի հայտ գան այլ ուժեր, որոնք վերահսկելի և կառավարելի չեն իշխանության համար: Բանն այն է, որ այս անգամ իշխանությունն ընդամենը որոշեց ոչ թե, այսպես ասած, ընդդիմության վրա խաղադրույք կատարել, այլ խաղադրույք կատարել իշխանության մի մասի վրա` գործուղելով այդ մասն ընդդիմություն, իհարկե` այլընտրանք անվան տակ:

Իշխանության մի մասը դարձնելով ընդդիմություն` ընդդիմությունն ամբողջությամբ իշխանությունները դարձրեցին ոչ իշխանություն: Ահա և ամբողջը՝ կառուցողական ընդդիմություն օպերացիան, որ երկար ու ձիգ տարիներ փորձում էր իրականացնել իշխանությունը, ըստ էության ստացված է:

Իշխանություններին ներկայացվել են 12 կետ պարունակող պահանջներ, որոնք ըստ էության իրենց մի զգալի մասով հանդիսանում են սոցիալական սուր հարցեր և անկասկած հուզում են ժողովրդին, սակայն երբ ըստ էության դիտարկում ենք այդ պահանջները Հայաստանում առկա խնդիրների կոնտեքստում, պատճառների կոնտեքստում՝ ոչ միայն երևույթների, այլ նաև անձանց պրիզմայով, ապա տեսնում ենք, որ 12 կետերից թեկուզ բոլորի կատարման դեպքում իրավիճակը Հայաստանում ըստ էության փոխվելու որևէ անհրաժեշտություն չի զգալու, և եթե ամփոփելու լինենք ներկայացված պահանջները, ապա կարող ենք ընդամենը ասել, որ իշխանություններին առաջարկվում է մի քիչ չափավորել իրենց ախորժակը, որպեսզի ոչ իշխանական ուժերն էլ հասարակությանն ասելու բան ունենան և ըստ էության ստիպված չլինեն վաղ թե ուշ պայթել, ինչպես նախորդ ընդդիմությունները:

Վերջին հաշվով, կառուցողական ընդդիմությունն այնուամենայնիվ խաղաքարտե տնակի է նման` ամենաաննշան բանից անգամ կարող է փլվել: Եվ սա էլ կառուցողական ընդդիմություն երևույթի առանձնահատկություններից է` այն տեսանկյունից, որ նման համակարգերում արդեն իշխանությունների փլվելը չէ, որ վտանգավոր է դառնում համակարգերի համար, այլ կառուցողական ընդդիմության փլուզումը: Եվ ըստ էության իշխանություններին ասվում է, որ եթե ուզում են, որ ընդդիմադիր դաշտի պարեկությունը անխափան շարունակվի, ապա պետք է պարեկների հաշվին մեկ-երկու «հերոսական» հաջողություն գրանցել, որ հասարակությունը շարունակի պարեկներին հավատալ:

 

Լուսանկարը` PAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում