Wednesday, 24 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

Հայաստանը որպես հերթական զոհ կարող է դրվել ռուս-թուրքական բարեկամության զոհասեղանին (տեսագրություն)

«Առաջին լրատվական»-ի «Realpolitik» հաղորդաշարի հեղինակ  Արման Բաբաջանյանի հյուրն է ՀՀ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը: Ձեզ ենք ներկայացնում հարցազրույցի սղագրությունից  մի հատված:


– Պարոն Արզումանյան,  որքանո՞վ են արտաքին ազդեցությունները դեր խաղում Հայաստանի ներքին գործընթացներում: Մոսկվան, Բրյուսելը և Վաշինգտոնը որքանո՞վ են մասնակից Հայաստանի ներքին գործընթացներում: Արդյոք առանց արտաքին աջակցության հնարավո՞ր թ երկրում բեկում մտցնել:


– Ցավոք, 2008 թ. աննախադեպ կեղծիքներով իշխանության գալը, Մարտի 1-ի սպանդը բերեց նրան, որ այս իշխանությունը նվեր մատուցեց միջազգային տարբեր դերակատարների, տարբեր  երկրների ու կառույցների, որպեսզի ոչ լեգիտիմ իշխանությունների հետ խոսեն պարտադրանքի դիրքերից և թելադրեն այն, ինչը ձեռնտու է այս կամ այն երկրին: Սա է մեր ամենամեծ ողբերգությունը: Օրինական, ժողովրդի կամքով ընտրված իշխանությունը կկարողանա նստել և հավասարը հավասարի պես բանակցել տարբեր դերակատարների հետ: Ցավալի է, որ ՌԴ-ն այստեղ մեծ դերակատարում ունեցող երկիր է: Մենք նույնիսկ հրճվում ենք, որ Ռուսաստանը մեզ ֆորպոստ է անվանում կամ փոքր եղբայր: Որպես արդյունք` մենք տեսնում ենք այն խրախճանքը, որ Մոսկվայում ռուս և թուրք հերթական ղեկավարները նշում են 90-ամյակը այն պայմանագրի, որով մասնատեցին Հայաստանը: Նույնիսկ Հայաստան պետության գոյատևումը կասկածի տակ դրեցին: Հիմա, այդ պայմանագրի 90-ամյակի հոբելյանական շրջանակներում քննարկում են ռուս-թուրքական ստրատեգիական հարաբերությունները մոտ ապագայում:  Մեզ համար ամենամտահոգիչը պետք է լինի այն, որ Հայաստանը հերթական անգամ կարող է որպես զոհ դրվել ռուս-թուրքական բարեկամության զոհասեղանին: Բալանսավորված քաղաքականության, տարբեր միջազգային կենտրոնների հետ հավասարաչափ հարաբերություններ հաստատելու միջոցով  պետք է փորձենք թույլ չտալ որևէ մեկի մենաշնորհն այս տարածաշրջանում և ՀՀ արտաքին քաղաքականության ոլորտում:


– Մեկնարկել է Ղարաբաղյան խնդրի կարգավորման ակտիվ փուլ: Որքանո՞վ եք այդ զարգացումները և խմորումները համարում վտանգավոր: Սոցիալական ցանցերում տարբեր տեսակետներ են հնչում, որ կտրուկ գործողությունները կարող են ազդել Ղարաբաղյան խնդրի կարգավորման վրա:


– Դա շատ թերի և նույնիսկ անբարոյական թեզ է: Կայունության մասին խոսում են դիկտատորները: Կայունության մասին խոսում են նրանք, որոնք ուզում են ազատ խոսքը խեղդել արյան մեջ: Ժողովրդավարական պետությունում կայունությունը տանում է լճացման: Հասարակությունը չի կարող կայուն լինել: Հասարակության մեջ կան տասնյակ շերտեր, որոնք ունեն իրենց պրոբլեմները: Այդ պրոբլեմների արծարծումը, դիալոգը, դիսկուրսը հասարակության մեջ բերում են նրան, որ հասարակությունը զարգանա: Մենք առիթ ենք ունեցել ապրելու բրեժնևյան կայուն հասարակության մեջ, և տեսել ենք, թե ինչի է դա բերում: Ղարաբաղի հարցում Հայաստանի ունեցած դերի ամենակարևոր կռվաններից մեկը Հայաստանի ժողովրդավարացումն է և ազատ պետություն, ազատ հասարակություն ունենալը: Հասարակական դիալոգի միջոցով հնարավոր է պարտադրել իշխանություններին ընդունել այնպիսի լուծումներ, որոնք ընդունելի կլինեն թե՛ Հայաստանի, թե՛ Ղարաբաղի համար: Ես ամենևին չեմ կարծում, որ այդ երկու հարցերը փոխկապակցված են: Պետք է լինի նորմալ իշխանություն, որը կարողանա ժողովրդի քվեով բանակցություններ վարել:



Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում