«Առաջին լրատվական»ը ներկայացնում է նոր հաղորդաշար: Բացառիկ նկարահանում ավտոբուսում` արտագաղթի ավտոբուսում: Ինչու՞ են արտագաղթում մեր հայրենակիցները, ի՞նչ են թողնում եւ ի՞նչ են տանում իրենց հետ: Հուսահատությո՞ւն, թե՞ հավատ ապագայի նկատմամբ: Վերադարձի ակնկալի՞ք, թե՞ անակնկալ ճանապարհ:
«Առաջին լրատվական»-ը ընձեռում է ձեզ տեսնելու արտագաղթի իրական պատճառներն ու չափը, իսկ հեռացողներին` արտահայտվելու հնարավորություն: Իրական, անկեղծ, հուզիչ ու որքան էլ որ զարմանալի է, հայրենիքի նկատմամբ անսահման սիրով լեցուն: