Փիլիսոփայության համաշխարհային օրը (World Philosophy Day) նշվում է նոյեմբերի 3-րդ հինգշաբթի օրը 2002-ից ՅՈՒՆԵՍԿՕ-ի (UNESCO General Conference) կանոնակարգով (ռեգլամենտ): Այս օրվա իմաստը հասարակությունում տեղի ունեցող գլոբալ սոցիոմշակութային փոփոխությունների քննարկման ընդհանուր հարթակ գտնելն է, մարդկանց միավորելը՝ փիլիսոփայական ժառանգության շուրջ մտածելու, նոր մտահղացումների համար մթնոլորտ ստեղծելը, խթանելը մտածողների և հասարակության հասարակական բանավեճերը:
Շատ մտածողներ պնդել են, որ փիլիսոփայության էությունը զարմանքն է: Փիլիսոփայությունը մեզ սովորեցնում է մտածել մտքի մասին, ուսումնասիրել հիմնական ճշմարտությունները և եզրակացություններ անել: