Վերլուծաբան Արգիշտի Կիրվիրյանը ևս այսօր մասնակցում էր Աֆրիկյանների տան դիմաց կազմակերպված հավաք-քննարկմանը:
Հիշեցնենք, որ ակտիվիստները պահանջում են դադարեցնել քաղաքապետարանի նախաձեռնած քանդման աշխատանքները և վերականգնել ակումբի ճարտարապետական ողջ կառույցը:
Հիշեցնենք, որ երեկ գիշերը նույն պահանջով կազմակերպված բողոքի ակցիայի ժամանակ մի խումբ ակտիվիստներ բերման էին ենթարկվել ոստիկանություն:
Ա․ Կիվիրյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ առկա է 19-րդ դարի պատմամշակությանին շենք, որն այսօրվա դրությամբ բոլորի աչքի առաջ քանդում են․«Այս շենքերը և բազմաթիվ այլ շենքեր, որ նախկինում քանդել են, Երևանի պատկերներն են․ դրանք քանդելով՝ Հայաստանը զրկում են 19-րդ դարից»։
Մանրամասները՝ մեր տեսանյութում։