Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe

Քաղաքական պոռնո. «Տողատակ» Հայկ Կոնջորյանի հետ

Արևմտյան մեդիա դաշտում կան այնպիսի հասկացություններ, ինչպիսիք են poverty porn – աղքատության պոռնո, disaster porn – աղետի կամ դժբախտության պոռնո, weather porn – եղանակային պոռնո: Սա նշանակում է, որ տարբեր լրատվամիջոցներ իրենց կողմից տրվող ինֆորմացիայի մեջ մատուցում են աղքատության, աղետների ու դժբախտության և եղանակային թեմաների հետ կապված չափազանց մեծ քանակությամբ տեղեկատվական նյութեր և տեսարաններ: Եվ քանի որ մարդիկ հոգեբանորեն թուլություն ունեն նման թեմաների նկատմամբ, մշտապես դիտում են այդ նյութերը: Արդյունքում մեծանում է այդ լրատվամիջոցների դիտելիության և հաճախելիության աստիճանը: Աշխատելով մարդկանց թուլությունների վրա` լրատվամիջոցները մշտապես նրանց պահում են էկրանի առջև, անընդհատ մատուցելով այն, ինչի «կարիքը մարդն ունի»: Մարդիկ իրենց հերթին, լրատվամիջոցներում փնտրում և ակնկալում են տեսնել հենց այսպիսի բովանդակությամբ նյութեր` անընդհատ, ավելի ու ավելի շատ: Այստեղից էլ գալիս է տվյալ երևույթի «պոռնո» բնորոշումը: Այս ամենի արդյունքում առաջանում է մի մեծ խնդիր` դժվարանում է իրական, օգտակար և արդյունավետ ինֆորմացիայի տարբերակումն ու հայտնաբերումը: Ահա այս իմաստով մենք Հայաստանում գործ ունենք մի շատ հետաքրքիր խնդրի հետ. Հայաստանում գոյություն ունի քաղաքական պոռնո:

Իսկ ի՞նչ է քաղաքական պոռնոն: Քաղաքական պոռնոն այն է, երբ որևէ քաղաքական գործչի կատարած ոչ քաղաքական հայտարարությունը, հայհոյանքը, նրա մասին սենսացիոն բացահայտումը, նրա անձնական և ընտանեկան կյանքի մանրամասները և նրա ոչ քաղաքական վարքը դառնում են հասարակության բուռն քննարկումների և մեծ հետաքրքրության առարկա: Որքան ավելի անհեթեթ, այնքան ավելի հետաքրքիր: Ահա սա է քաղաքական պոռնոյի գլխավոր սկզբունքը Հայաստանում: Արդյունքում, քաղաքականությանը վերաբերող որակյալ ինֆորմացիան ավելի ու ավելի դժվար է լինում հայտնաբերել, հասկանալ, քննարկալ և տարածել մասսայաբար: «Հնարավոր է, բայց ոչ», «ղալաթ են արել», «չատլախ» և նման այլ բազմաթիվ արտահայտություններ կարող են շաբաթներով քննարկվել քաղաքական և հասարակական շերտերում, լինել լրատվամիջոցների առաջին էջերին, մինչդեռ հազվադեպ կարելի է գտնել որակյալ քաղաքական ինֆորմացիա, որը կարժանանա նման լայն հասարակական ուշադրության:

Իսկ ինչպե՞ս է տեղի ունենում այս ամենը: Այստեղ մենք գործ ունենք երեք մակարդակի հետ` քաղաքական դաշտ-լրատվամիջոցներ-հասարակություն: Սկզբից տեղի է ունենում իրադարձությունը, որն այս կամ այն կերպ կապված է քաղաքականության հետ, այնուհետև լուրը կայծակնային արագությամբ տարածվում է լրատվամիջոցներով, իսկ հետո սկսում են հասարակական բուռն քննարկումներն ու արձագանքները: Մարդիկ զարմանում են, զայրանում, հայհոյում, ծիծաղում, ծաղրում, և հետաքրքրությունը գնալով ավելի ու ավելի է աճում, հետևաբար լրատվամիջոցները սկսում են ավելի զարգացնել թեման նորանոր «թարմ և տաք լուրերով ու վերլուծություններով», իսկ մարդիկ հետաքրքրությամբ կլանում են այդ նոր ինֆորմացիան ու փնտրում նորերը: Արդյունքում ստեղծվում է առաջարկի ու պահանջարկի անխափան աշխատող գործընթաց:

Այս երևույթն ամենից ցայտուն կերպով աշխատում է ֆեյսբուքում: Լրատվամիջոցներում հերթական սենսացիոն լուրի հայտնվելուն պես այն արագորեն վիրուսային էֆեկտով տարածվում է ֆեյսբուքում: Սկսվում է ստատուսների և մեկնաբանությունների տարափ, և ֆեյսբուքյան հանրությունը հայտնվում է իսկական էյֆորիայի մեջ: Պատրաստվում են տարատեսակ «մեմեր», որոնք ծաղրում են տվյալ քաղաքական գործչին և նրա վարքը: Չէ՞ որ մարդիկ սիրում են ծաղրել հայտնիներին, մանավանդ եթե նրանք պետական չինովնիկներ են: Դրանով մարդիկ կարծես վրեժ են լուծում նրանցից և հոգեբանորեն թեթևանում: Սկսում են երկար-բարակ վերլուծել, քննադատել և հայհոյել: Եվ կրկին առաջանում է վիթխարի պահանջարկ, ու լրատվամիջոցներն առաջարկում են նորանոր թարմ նյութեր:

Քաղաքական պոռնոն ամենից ցայտուն կերպով դրսևորվում է հենց ֆեյսբուքի վիրտուալ տարածքում, որտեղ սեփական կարծիքների և գործողությունների պատասխանատվության աստիճանը շատ փոքր է: Ի դեպ, ինտերնետ պոռնո ինդուստրիան բարգավաճում է հենց այս սկզբունքի վրա` մարդիկ դիտում են, որովհետև այնտեղ ամեն ինչ ավելի հեշտ է, ավելի գեղեցիկ ու գունավոր, ավելի արագ, և իրենցից էլ պահանջվում է պատասխանատվության զրո աստիճան:

Եվ այսպես, քաղաքական պոռնոյի շնորհիվ, հասարակության ուշադրությունը մշտապես կենտրոնանում է պարզ քաղաքական սենսացիաների, ինտրիգների և իրադարձությունների վրա, որոնք մեծ հաշվով ոչինչ չեն փոխում իրական քաղաքականության մեջ, փոխարենը գրավում են մարդկանց ուշադրությունը, բավարարում նրանց որոշ ցանկությունները` աշխատելով նրանց հոգեբանական թուլությունների և կախվածության վրա: Որքան շատ, այնքան լավ. սա է կարևորը: Իսկ իրական, ավելի խոր ու երբեմն բարդ քաղաքական ինֆորմացիան դուրս է մնում լայն հասարակության ուշադրությունից: Արդյունքում՝ հասարակության ուշադրությունը յուրաքանչյուր պահի կարելի է շեղել, ուղղորդել ու մանիպուլացնել և ամենակարևորը` օգտագործելով հենց մարդկանց թուլությունները, այնպես, որ նրանց նույնիսկ հաճելի լինի: Քաղաքական պոռնոն դառնում է մի ինքնակատարելագործվող մեխանիզմ, որն աշխատում է մարդկային հետաքրքրասիրության և հոգեբանական թուլությունների հաշվին` սկզբից նրան տալով այն, ինչ ինքը կցանկանար, իսկ հետո այն` ինչ ինքը պահանջում է: Այս մեխանիզմի գլխավոր սպառողը և գլխավոր զոհը հենց ինքը` մարդն է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում