1991թ. ի վեր ԱՄՆ-ը Ռուսաստանի աջակցության վրա ծախսել է 18 մլրդ դոլար: Այս մասին, ինչպես հաղորդում է «ՌԲԿ-Ուկրաինա»-ն, այսօր Կիևում տեղի ունեցած մամուլի ասուլիսում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի օգնական Վիկտորյա Նուլանդը:
«ԱՄՆ-ը Ուկրաինային աջակցում է 1991թ.-ից: Ընդհանուր առմամբ Ուկրաինայի համար հատկացվել է 5 մլրդ դոլար: Դա իր մեջ ներառում է տարբեր տեսակի օգնություն՝ սկսած Չեռնոբոլի աղետի հետևանքների չեզոքացման միջոցներից մինչև տնտեսության, տարբեր ծրագրերի համար հատկացված գումարներ: Միևնույն ժամանակ, Ռուսաստանում նմանատիպ ծրագրերի վրա ԱՄՆ-ը ծախսել է 18 մլրդ դոլար, ներառյալ միջուկային զենքի չտարածման ծրագրերի համար հատկացված միջոցները»,- ասել է Նուլանդը: