Tuesday, 23 04 2024
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
21:25
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը
Հավաքի ժամանակ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ Պաշտպանի հանձնարարությամբ աշխատանքային խումբ է մեկնել Տավուշի մարզ
Փաշինյանի պատասխանն Էրդողանի շանտաժին

Ի՞նչ են գուժում ՊՎ կառուցվածքային փոփոխությունները Ռոմիկ Մկրտումյանին

Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչությունում առաջիկայում կառուցվածքային փոփոխություններ են սպասվում: Վարչության տարածքային, մարզային բաժինները ապակենտրոնացվելու են և գործելու են ոստիկանության բաժինների ենթակայությամբ: Այսինքն՝ այլևս նախկին կենտրոնացված, մեկ միասնական վարչությունը չի լինելու, որը ենթարկվում էր միայն վարչության պետին ու ոստիկանապետին: Այսուհետ բաժանմունքները ենթարկվելու են ոստիկանության տարածքային բաժիններին:

«Առաջին լրատվական»,-ը արդեն իսկ գրել է, որ նմանօրինակ կառուցվածքային փոփոխություն լինելու է նաև ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունում: Նույն կերպ, անձնագրային բաժանմունքներն առանձնացվելու են և գործելու են ոստիկանության տարածքային բաժինների ենթակայությամբ:

Պետական պահպանության վարչության տրոհումը նշանակում է, որ «ամենակարող» ՊՊԳՎ-ի պետ Ռոմիկ Մկրտումյանի դիրքերը թուլանալու են, և նա չի կարող առաջվա պես «հզոր» լինել ու հարցեր լուծել: «Արդյոք այս փոփոխությամբ Ձեր դիրքերի թուլացո՞ւմ է նշանակում»՝ հարցրինք Մկրտումյանից: Նա, սակայն, հրաժարվեց պատասխանել որևէ հարցի, ասաց, որ ինքը դեռ տեղյակ էլ չի, որ նման փոփոխություն է նախատեսվում:

Նշենք, որ Ռոմիկ Մկրտումյանը հենց այս ծառայությունը ղեկավարելու շնորհիվ է ահռելի հարստություն դիզել: Նա միայն Նոր Արեշ թաղամասում հսկայական, սեփական գազանանոցով շքեղ առանձնատուն ունի և մի քանի ավտոմեքենա, որոնց արժեքը գերազանցում է հարյուր հազարավոր դոլարները: Դրան զուգահեռ, Մկրտումյանի գլխին մշտապես մութ ամպեր են կուտակվում: Միայն մամուլի հրապարակումների համաձայն՝ նա վերջին շրջանում ոստիկանապետի կողմից նկատողություն, զգուշացումներ է ստացել, և նա կանգնած է աշխատանքը կորցնելու եզրին: Բայց Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, չգիտես ինչու, դեռևս հապաղում է ազատվել Մկրտումյանից: Թեև չի բացառվում, որ պետական պահպանության վարչությունը, կառուցվածքային փոփոխություններից բացի, նաև կադրային փոփոխությունների ենթարկվի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում