«Մանչեսթեր Յունայթեդ»-ը «Սաութհեմփթոն»-ի պաշտպան Լյուկ Շոուի հետ համաձայնեցրել է նրա անձնական պայմանագրի պայմանները: 18-ամյա ֆուտբոլիստը շաբաթական 160 հազար ֆունտ կստանա: Այդ մասին է հայտնում Goal. com-ը:
Շոուին առաջարկված 5-ամյա պայմանագրի մանրամասները հրապարակվելուց հետո, «Չելսի»-ն դուրս է մնացել նրա տրանսֆերի ձեռքբերման համար պայքարից: Նշենք, որ «Սաութհեմփթոն»-ը 27 մլն եվրո կստանա տրանսֆերային գործարքի դիմաց:
«Սաութհեմփթոն»-ի կազմում Շոուն հանդես է գալիս 2012 թվականից: Ընթացիկ տարվա մարտի 5-ին նա առաջին հանդիպումն է անցկացրել Անգլիայի հավաքականում: