Այժմ հանրահավաքի մասնակիցները երթով Մատենադարանի մոտից շարժվում են դեպի Ազատության հրապարակ: «Բոլոր հարցերը կարող ենք լուծել խաղաղ բանակցությունների միջոցով»,- ասաց Զուրաբյանը` կոչ անելով ոչինչ չձեռնարկել, քանի դեռ իրենք բանակցությունները չեն ավարտել:
Հանրահավաքի ընթացքում որոշվել է, որ երթը Մաշտոցի պողոտայով կիջնի մինչեւ Ազատության հրապարակի մատույցներ եւ կսպասի այնտեղ այնքան, որ Լեւոն Զուրաբյանը կբանակցի ոստիկանների հետ, որոնք շրջափակել են հրապարակը:
Ազատության հրապարակն այս պահին շրջափակված է սաղավարտներով ու վահաններով զինված ոստիկանական բազմաքանակ ուժերով: