Thursday, 25 04 2024
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից
Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավթամթերքով լի երեք ցիստեռն
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ
Չկա արդարություն՝ չկա խաղաղություն. որքան հրաժարվենք մեր իրավունքներից, այնքան ավելի կնեղեն մեզ
16:09
Վարշավան պատրաստ է օգնել Կիևին՝ վերադարձնել Լեհաստանում գտնվող ուկրաինացիներին
Ցեղասպանությունը մեզ ուժ պետք է տա
15:50
ԵՄ-ում արգելվել են 10.000 եվրոյից ավել կանխիկ գործարքները
Ոստիկանները բերման ենթարկեցին քաղաքացուն
15:40
ԱՄՆ-ն հետ է մղել Եմենի հութիների գրոհներն Ադենի ծոցում գտնվող նավերի վրա
15:34
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
ՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Զախարովան մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները
15:20
Բլինքենը ժամանել է Պեկին
ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային հուշարձանների պահպանության հարցը դարձնել երկկողմ բանակցությունների առարկա
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Ֆինլանդիայի դեսպանին և պատվավոր հյուպատոսին
Ովքե՞ր են գլխավորում խոշոր հարկատուների ցուցակը
Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի Արևմտյան ուղղության հարցերով նորանշանակ տեղակալ-քարտուղարի հետ
Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի
Իրանը զգուշացնում է Ադրբեջանին
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը որևէ մեկի կողմից դեռ չի չեղարկվել. Զախարովա
Կրիպտոարժույթի հարցը պիտի լուծենք. բան չանելուց ավելի մեծ ռիսկ գոյություն չունի
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է

Որոշ բարերարներ խնդրել են դրամահավաքին իրենց չդիմել

Նոյեմբերի 15-18-ն անցկացվելու է «Հայաստան» հիմնադրամի երկրորդ խոշոր դրամահավաք–միջոցառումը` համաեվրոպական հեռախոսամարաթոնը: Հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է, որ հիմնադրամը Երևանի և ողջ աշխարհում գտնվող 20 գրասենյակների հասցեներին ամեն օր ստանում է տարբեր ծրագրերի վերաբերյալ աջակցության խնդրանքներ, ուսումնասիրում է դրանք և տալիս իր դրական կամ բացասական պատասխանը:

Բացի ճաշկերույթներից, հեռախոսամարաթոնից և հեռուստամարաթոնից, տարվա ընթացքում որոշ բարերարներ իրենք են գումարներ հատկացնում հատուկ որոշ նպատակների համար: Արա Վարդանյանը նշել է, որ ամեն տարի նույն բարերարներից խոշոր գումարային նվիրատվություն իրենք չեն ակնկալում. «Պարոն Էդուարդո Էռնեկյանն անցած տարի շուրջ 12 միլիոն դոլար նվիրաբերեց, բայց այս տարի չենք կարող նույնը սպասել: Նույնը վերաբերում է այլ բարերարներին ևս»:

Հիմնադրամի գործադիր տնօրենը նշել է, որ նոյեմբերի 8-ին Մոսկվայում տեղի ունեցած դրամահավաք-ճաշկերույթում հավաքվել է 12 միլիոն դոլար, որից միայն 4 և 4,5 միլիոնը հատկացրել են երկու բարերարներ:

«Գումարների հավաքագրման վիճակագրությամբ սովորաբար առաջինը Մոսկվան է, երկրորդը՝ Հայաստանը, ապա՝ Եվրոպան, հետո՝ ԱՄՆ-ը: Ժամանակին ԱՄՆ-ում կային շատ բարերարներ, որոնք ամեն տարի մեկ կամ կես միլիոն էին ուղարկում: Նրանց մի մասը մահացել է մյուս մասն էլ խնդրել է չդիմել, ուստի մենք հասարակության վրա ենք աշխատում»,- ասել է Արա Վարդանյանը՝ հավելելով, որ պատճառը կասկածը չէ:

Այս տարի հավաքագրվելիք գումարների 10 տոկոսը, ինչպես նախօրոք հայտարարվել է, տրամադրվելու է սիրիահայերին: Բանախոսը նշել է, որ ԱՄՆ-ում հավաքված գումարները չեն կարող ուղարկել Սիրիա։ «ԱՄՆ-ից ուղարկվածները պետք է ծախսվեն միայն Հայաստանում և ԼՂՀ-ում»,- ասել է նա՝ դա հիմնավորելով որոշ պարտավորություններով: Սակայն, ըստ Վարդանյանի, դրանք կարող են ծախսվել Հայաստանում և ԼՂՀ-ում բնակվող սիրիահայերի խնդիրների լուծման համար:

«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենը նշել է, որ սա միակ հայկական բարեգործական կառույցն է, որը միջազգային աուդիտ է անցնում, և շատ խիստ ստուգվում է յուրաքանչյուր ծրագրի կատարումը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում