Wednesday, 24 04 2024
Սյուն եւ անորոշություն
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

«Սարդարապատ» շարժում. Հասարակական ընդվզման նախադրյալները Հայաստանում

Մարտի 17-ին «ՄԻԺԻ» գրասենյակում տեղի ունեցավ «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի կողմից ստեղծվելիք Ազգային Խորհրդարանի «Սոցիալ–տնտեսական» հանձնաժողովի նիստը «Հասարակական ընդվզման նախադրյալները Հայաստանում» թեմայով։

Քննարկման բանախոս, քաղաքագետ Ռուբեն Սարգսյանը նախ ներկայացրեց «ընդվզում» հասկացությունը մասնագիտական գրականության մեջ, ինչը սահմանվում է որպես զանգվածային բռնի կամ ոչ բռնի գործողություններ, որոնք ուղղված են սեփական «բռնապետների» դեմ, որի հետևանքով տեղի են ունենում որոշակի փոփոխություններ կամ բարեփոխումներ, առանց հեղափոխական իրադարձությունների: Սոցիալական ընդվզումը զանգվածային անհամաձայնություն է և ժողովրդի կողմից կառավարման կարգի հանդեպ անընդունելիություն, որի հիմնական պատճառը սոցիալական բնույթի չլուծված խնդիրներն են:

Սոցիալական ընդվզումների պատճառ կարող են հանդիսանալ կառավարության կողմից ընդունված անհաջող որոշումները, որոնք բերում են բնակչության մեծ մասի սոցիալական դրության վատթարացմանը, կամ իշխանության վարած քաղաքականությունը, որը առաջացնում է հասարակության սոցիալական վիճակի վատթարացում: Սոցիալական ընդվզումների հիմնական պատճառն այն է, որ հասարակության մեծ մասի կողմից անընդունելի է դառնում վարչախմբի կողմից նորմատիվ (իրավական և բարոյական) և ամրագրված միջոցներով ընդունելի նպատակներին հասնելը:

Կա արդյո՞ք Հայաստանում այսօր սոցիալական ընդվզման համար նախադրյալներ հարցին բանախոսը պատասխանեց հետևյալը:

«Ինչպես պնդում են Հայաստանի մի շարք վերլուծաբաններ, ըստ ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության հրապարակած տվյալների` Հայաստանը գտնվում է աշխարհի 10 երկրների թվում, որտեղ 2010 թվականի արդյունքների համաձայն, գրանցվել են սննդի գների աճի ամենաբարձր ցուցանիշները: Գների աճ է գրանցվել նույնիսկ 2011թ-ի հունվարին` 2010-ի դեկտեմբերի համեմատ, այսինքն մեկ ամսվա կտրվածքով: Մրգերի և բանջարեղենի գներով Երևանը գերազանցել է աշխարհի ամենաթանկ քաղաքներից մեկին` Փարիզին: Նշված ապրանքների գները 2 կամ 3 անգամ թանկ են Փարիզի գներից այն դեպքում, երբ փարիզեցու միջին աշխատավարձը կազմում է 1500 եվրո, իսկ երևանցունը` 220 եվրո: Այս փաստը նկատում ենք բոլորս և տեղեկացված ենք դրա մասին, սակայն ավելի հեռուն գնալով` կարող ենք ասել, որ այսօրվա դրությամբ Հայաստանում այն հանդիսանում է սոցիալական ընդվզման հիմնական պատճառներից մեկը:

Հայաստանի Հանրապետության կառավարության և Տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների կողմից ընդունված և ընդունվող որոշումները նույնպես կարող են երկրում հնարավոր սոցիալական ընդվզման պատճառներ հանդիսանալ:

Հայաստանում արդեն մի քանի անգամ եղել են կամ շարունակվում են սոցիալական ընդվզման ոչ մասշտաբային ձևերի դրսևորումներ. Դրանցում հատկապես կարելի է առանձնացնել`

1. Ուսանողների անհամաձայնությունը զինվորական ծառայության մասին օրենքի փոփոխությունների հետ: Տվյալ դեպքում, հիշենք, որ դրանք ընթացան ոստիկանության հետ բախումներով,
2. 2008թ. «Մարտի 1»-ը,
3. Կանանց բողոքները` «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» օրենքում փոփոխությունների հետ կապված դժգոհությունների արտահայտման ուղղությամբ,
4. Երևանի բացօթյա առևտրով զբաղվողների դժգոհությունները,
5. Գյումրու տաքսու վարորդների գործողությունները:

Վերջին երկուսը դեռևս մնում են օրակարգում:

Սոցիալական ընդվզման մասին կարող են հավաստել 2010 թվականին Երևան քաղաքում անցկացված հարցումների արդյունքները, համաձայն որոնց` հարցվողների մոտ 61.6%-ը հասարակության մեջ առկա խնդիրների շարքում ամենալուրջը համարում են սոցիալական բնույթի հարցերը: Սա նույնպես ցուցանիշ է հասկանալու համար, որ առկա են սոցիալական ընդվզման գոյության կամ հնարավորության պատճառներ:

Սոցիալական ընդվզման հնարավորության ցուցանիշ կարող է հանդիսանալ նաև իշխանական կառույցների ներկայացուցիչների կողմից արված ելույթները, որոնք պնդում են այն մասին, որ Հայաստանում չկան սոցիալական ընդվզման նախադրյալներ»:

Իսկ ինչու՞ դրանք չեն դառնում զանգվածային և ինչու՞ չեն հանգեցնում հեղափոխության հարցին բանախոսը պաատսխանեց:

«Իմ կարծիքով, պատճառները բազմաթիվ են, սակայն առանձնացնեմ դրանցից առավել կարևորները`
1. հանդուրժողականության և համբերության բարձր մակարդակը,
2. բնակչության մեծ մասի մոտ պատեռնալիստական տիպի մտածողությունը,
3. բնակչության հակվածությունը դեպի քաղաքական վարքի կոնվենցիոնալ ձևին,
4. սեփական «ես»-ի ընկալման բարձր մակարդակը,
5. նպատակների և դրանց հասնելու միջոցների մերժման արդյունքում հասարակության մի լայն զանգվածի մոտ հասարակությունից օտարվելու եղանակի ընտրությունը, որի արդյունքում մեծ թիվ է կազմում արտագաղթը, հատկապես երիտասարդության շրջանում և ավելի շատ` գյուղական վայրերում:

Հաջորդ շատ կարևոր պատճառ կարող է հանդիսանալ նաև հասարակության մեծ մասի ընկալմամբ` լիդերի կամ նախաձեռնող խմբի բացակայությունը կամ թույլ ձևավորվածությունը: Այնպիսի լիդերի, որն ունակ է կազմակերպելու կամ կոորդինացնելու ընդվզումը, ինչը կարող է վերածվել հեղափոխության:

Այպիսով` իրավիճակը Հայաստանում կարելի է բնութագրել հետևյալ կերպ` «Իշխանության օբյեկտը չի ուզում, իսկ իշխանության սուբյեկտները (իշխանություն կամ ընդդիմություն) չեն կարողանում»:

Ինչի՞ կարող է հանգեցնել տվյալ իրավիճակը և ինչպիսի՞ զարգացումներ կարող է այն ունենալ: Տվյալ իրավիճակը կարող է բերել բնակչության թվի նվազմանը և աղքատությանը, վարքի տարբեր ոչ կոնվենցիոնալ ձևերի դրսևորումներին` շեղվող վարքի առաջացմանը և այլն»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում