Friday, 19 04 2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա

Համազեկուցողները հանդիպել են արդարադատության նախարարի հետ

Մարտի 17-ին ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն ընդունեց Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողներ լորդ Ջոն Պրեսկոտին և Աքսել Ֆիշերին:

Հանդիպման հենց սկզբում պրն. Պրեսկոտը նշելով, որ մարտի մեկից հետո սա իր 6-րդ այցելությունն է Հայաստանի Հանրապետություն, նկատեց , որ թեև որոշ դրական փոփոխություններ կատարվել են այս ժամանակահատվածում, ինչը ողջունում են, այդուամենայնիվ կան դեռ լուծման կարիք ունեցող խնդիրներ:

«Մեր խնդիրն է ծանոթանալ և ապա Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովին զեկուցել, թե որքանով է Հայաստանը կատարել ստանձնած պարտավորությունները և ինչ խնդիրներ կան այսօր»,- ասաց լորդ Ջոն Պրեսկոտը:

Համազեկուցողների ուշադրության առանցքում ընտրական օրենսգրքի բարեփոխումներն են, «Ժողովներ, հավաքներ , երթեր և ցույցեր անցկացնելու մասին» օրենքում փոփոխությունները, արդարադատության և ոստիկանության ոլորտների բարեփոխումները, 2008թվականի մարտյան իրադարձություններից հետո անազատության մեջ գտնվող անձանց խնդիրները:

Դրական գնահատելով, որ որոշ մարդիկ համաներմամբ ազատ են արձակվել, այդուամենայնիվ դեռևս կան անազատության մեջ գտնվող մարդիկ, ասաց պարոն Պրեսկոտը, միևնույն ժամանակ որպես անհաջողություն գնահատելով այն փաստը, որ չհաջողվեց մարտյան իրադարձությունների առնչությամբ անկախ հետաքննություն իրականացնել: « Հասարակությունը բավարարվում է, երբ տեսնում է, որ ճիշտ հետաքննություն է իրականացվել»,- ասաց պրն.Պրեսկոտը:

ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը ներկայացնելով այս ժամանակահատվածում կատարված աշխատանքները, միևնույն ժամանակ նկատեց. «Ցավալի է, որ մարտյան դեպքերից երեք տարի անց մենք դեռ շարունակում ենք խոսել հետընտրական իրադարձությունների մասին: Հետընտրական այս զարգացումները հնարավորություն չեն տալիս քաղաքական իշխանություններին լիարժեքորեն իրականացնել բարեփոխումները»:

Այդուամենայնիվ, մինչև հաջորդ ընտրությունները ավելի քան մեկ տարի ժամանակ կա, որը բարենպաստ ժամանակահատված է բարեփոխումներն իրականացնելու համար: Հաջողության դեպքում կլինեն երաշխիքներ բարենապաստ մթնոլորտում ընտրություններ անցկացնելու համար:

ՀՀ արդարադատության նախարարը ներկայացրեց «Ընտրական», «Հավաքների ազատության» օրենքներում մշակված փոփոխությունները, որոնք նախատեսվում են քննարկել Ազգային ժողովի առաջիկա քառօրյա նիստերի ընթացքում: Նախարար Հրայր Թովմասյանը ներկայացրեց նաև քրեական դատարավարության օրենսգրքի նոր մշակված հայեցակարգը, դատական, քրեակատարողական ոլորտներում իրականացվող բարեփոխումները:

«Խնդիրները քաջածանոթ են մեզ և չենք փորձում թաքցնել դրանք, բայց չենք ուզում առկա խնդիրներին կարճաժակետ լուծումներ տալ»,- ասաց նախարար Թովմասյանը, վստահություն հայտնելով, որ ծրագրված փոփոխություններից մեծ արդյունք է ակնկալվում:

ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցող լորդ Ջոն Պրեսկոտը հանդիպման ընթացքում փոխանցեց այս տարիների ընթացքում Հայաստանում կատարծ իր դիտարկումները: Նրա գնահատմամբ թե իշխանությունները և թե ընդդիմությունը պետք է հասկանան իրենց դերն ու առաքելությունը ժողովրդավարական գործընթացներում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում