Thursday, 25 04 2024
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի

Հայաստանում կա 56 հազար շաքարային դիաբետով հիվանդ

Այսօր՝ շաքարային դիաբետի դեմ պայքարի միջազգային օրը, լրագրողների հետ հանդիպման ժամանակ բժիշկ-էնդոկրինոլոգ Գայանե Բայբուրդյանը տեղեկացրեց, որ Հայաստանում կա 56 հազար շաքարային դիաբետով հիվանդ:

«Շաքարային դիաբետի տարածումը տարեցտարի մեծանում է, և ներկայում ամբողջ աշխարհում մոտ 250 միլիոն մարդ տառապում է այս հիվանդությամբ: Հիվանդների 10-15 տոկոսը երեխաներն են:

Հայաստանում շաքարային դիաբետով հիվանդ երեխաների թիվը 375-ն է: Առողջապահության նախարարության տրամադրած տվյալների համաձայն` Հայաստանում գրանցված է շաքարային դիաբետի 56 հազար դեպք, որից 10 տոկոսը, ինչպես մյուս երկրներում, կազմում է 1-ին տիպի շաքարային դիաբետը, իսկ մյուս 90 տոկոսը՝ 2-րդը տիպը:

1-ին տիպի շաքարային դիաբետով հիվանդները կախվածություն ունեն ինսուլինից, նրանք ունեն ինսուլինի անբավարարվածություն: Նման ախտորոշում ունեցող մարդը պետք է պարտադիր ստանա ինսուլինաթերապիա, այսինքն` եթե ինսուլին չստանա, ապա նրա կյանքին վտանգ կսպառնա: Երկրորդ տիպի դեպքում հիվանդները կախված չեն ինսուլինից: Նրանց մոտ եթե նույնիսկ ինսուլինի պահանջ առաջանա, ապա դա կլինի հիվանդության առաջացումից մոտ 15-20 տարի անց»:

Խոսելով հիվանդության պատճառների մասին` Գ. Բայբուրդյանը նշեց, որ տիպ 2-րդի դեպքում հիմնական ռիսկի գործոնը ժառանգականությունն է, իսկ տիպ 1-ինի դեպքում՝ վիրուսային հիվանդությունները:

Ասուլիսի մյուս բանախոսը՝ հոգեբանական գիտությունների թեկնածու Գայանե Ղազարյանը, նշեց, որ երբ մարդու խնդիրներն ունենում են երկարատև ընթացք, նրա մոտ հնարավոր է` ի հայտ գան շաքարային դիաբետի կլինիկական դրսևորումներ.

«Այն մարդկանց մոտ, ովքեր ունենում են դեպրեսիայի կտրուկ անկում, 65 տոկոսով շաքարային դիաբետի բարձրացման ռիսկը մեծանում է, և համապատասխանաբար` նրանք, ովքեր արդեն ունեն շաքարային դիաբետ, բավականին մեծ է դեպրեսիայի հավանականությունը:

Շատ դժվար է աշխատել հատկապես դեռահասների հետ, որովհետև նրանք շատ դեպքերում հրաժարվում են ինսուլինի ներարկումից, սննդակարգին հետևելուց: Ոչ միայն դեռահասի, երեխայի հետ պետք է աշխատի հոգեբանը, այլ նաև ծնողների, որովհետև շատ դեպքերում ծնողը չի պատկերացնում, որ իր մեկ տարեկան երեխան կարող է ունենալ շաքարային դիաբետ»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում