ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենը, շնորհավորելով Պյոտր Պորոշենկոյին Ուկրաինայի նախագահի պաշտոնին անցնելու կապակցությամբ, հաստատել է Հյուսիսատլանտյան դաշինքի` Ուկրաինային աջակցելու հակվածությունը` ՆԱՏՕ-Ուկրաինա հանձնաժողովի բարեփոխումների շրջանակներում: Այս մասին ասվում է Ուկրաինայի նախագահի կայքում:
Ռասմուսենն ընդգծել է, որ ՆԱՏՕ-ն պատրաստ է Ուկրաինայի աջակցության միջոցառումների նոր փաթեթ առաջարկել:
«Մենք ավարտում ենք Ուկրաինային օգնություն ցուցաբերելու հետագա համալիր միջոցառումների, ինչպես նաև անվտանգության ու պաշտպանության ոլորտում բարեփոխումներին աջակցության մշակումը»,- հայտարարել է նա: