Thursday, 25 04 2024
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է նախաձեռնվել
Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները

Անօթևանների հերթացուցակում դատական վճիռներով հաշվառված տասնյակ ընտանիքներ բնակարաններ չեն ստանա (տեսանյութ)

Գյումրու երկրաշարժի հետևանքով անօթևան ընտանիքների հերթացուցակում կան հաշվառված տասնյակ ընտանիքներ, ովքեր թեև երկրաշարժի պահին բնակարանատերեր չեն եղել, սակայն հետագա տարիներին դատական վճիռներով ճանաչվել են անօթևաններ և հաշվառվել են բնակարանային փոխհատուցման ենթակա ընտանիքների հերթացուցակում: Այդ ընտանիքները երկրաշարժի պահին հիմնականում ապրել են վարձով կամ որևէ ազգականի տանը, իսկ նրանցից շատերը իրենց աշխատանքի վայրերից ակնկալել են բնակարաններ:

2008թ.-ից աղետի գոտում ընթացող բնակբաշխման գործընթացը ղեկավարող հանձնաժողովի կողմից, դատական վճիռներով հաշվառված բազմաթիվ ընտանիքներ շահառուներ չճանաչվեցին: Հիմնականում այն պատճառաբանությամբ, որ այդ ընտանիքները երկրաշարժի պահին բնակարաններ չեն կորցրել կամ բնակարան կորցնելու մասին փաստաթղթային ապացույցներ չեն կարողացել ներկայացնել: Նշենք, որ դատարանները, թեև վճիռներ էին կայացրել այդ ընտանիքերին անօթևան ճանաչելու և հաշվառելու մասին, սակայն նույն վճիռներով պատկան մարմիններին չեն պարտադրել բնակարաններով ապահովել: Դատական վճիռներով անօթևանների հերթացուցակում հաշվառված բազմաթիվ ընտանիքներ շարունակում են ապրել ժամանակավոր կացարաններում և անհայտ է, թե նրանք երբևէ բնակարաններ ունենալու են, թե ոչ:

«Շիրակ կենտրոնը» օգնություն ցուցաբերելու և տեսանյութեր պատրաստելու նպատակով այցելել է քաղաքի կենտրոնական մասի տնակային ավաններից մեկում, իր երեք երեխաների հետ բնակվող, բնակբաշխման հանձնաժողովի կողմից արդեն իսկ բնակարան ստանալու իրավունքից զրկված Ռիտա Բադոյանի ընտանիքին: Մեր այցելության ընթացքում Ռիտան ներկայացրեց նաև իր ձեռքով պատրաստած կահույքը, ապա պատմեց տնակային ավանի բնակիչների կյանքի որոշակի առանձնահատկությունների և առհասարակ ավանում տիրող մի շարք վարք ու բարքի մասին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում