200 տարի առաջ Նապոլեոնը պատմական արտահայտություն է արել. «Բանակը առաջ է շարժվում ստամոքսի շնորհիվ»: Դա նշանակում է, որ հաջողության գլխավոր գրավականը լավ սնվելն է՝ գրում է Kedem.ru-ն:
Այսօր խանութներում առկա սննդամթերքների հետ մեկտեղ Նապոլեոնի արտահայտությունը նույնքան ակտուալ է, քանի որ քաղաքաբնակների օրաբաժնի սննդարարությունը բավարար չէ: Բրիտանացի գրող Ջեյմս Մենիոնը որոշել է այս խնդրին մոտենալ՝ ինչպես Նապոլեոնը: Նա վերցրել է Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ բրիտանական բանակի ճաշացանկը և դրա հիման վրա գրել Bully Beef And Boiled Sweets խոհանոցային գիրք:
Գրքում ներառված են պարզ, էժանագին բաղադրատոմսեր, որոնք միաժամանակ օգտակար են և սննդարար՝ բանջարեղենով կարտոֆիլի պյուրե, մսով և պանրով թխվածք, տնական երշիկ, գազարե կոնֆետ և այլն: Հեղինակի խոսքերով՝ ժամանակակից հասարակությունը այնքան է իրեն վնասել դիետաներով և արագ սննդով, որ չի կարող լիարժեք աշխատել և պայքարել ապագայի համար: