«Օգոստոսի 5 օր» ֆիլմը, որը նկարահանվել է հոլիվուդյան ռեժիսյոր Ռենն Հարլիի կողմից, պատմում է վրաց-ռուսական 2008թ օգոստոսյան պատերազմի մասին, և արդեն սկսվել են նախապատրաստությունները` ամբողջ աշխարհում ցուցադրելու համար: Նման հայտարարությամբ այսօր Newsgeorgia-ում հանդես է եկել Մշակույթի և հուշարձանների պահպանության նախարար Նիկոլոզ Ռուռուան:
Ֆիլմի պրեմիերան կլինի մարտ ամսին, սակայն հստակ ժամկետներ չեն նշվում: