Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն խոստացել է երկրում իշխանության ապակենտրոնացման բարեփոխումներն անցկացնել 2014-ին:
«Իշխանության ապակենտրոնացման բարեփոխումները կանցկացվեն արդեն այս տարի»,- ասել է Պորոշենկոն իր երդմնակալության ելույթում:
Նա նաեւ կողմ է արտահայտվել, որ անցկացվեն Գերագույն ռադայի վերընտրություններ: Պորոշենկոյի կարծիքով՝ Ուկրաինայի խորհրդարանի գործող կազմը չի արտահայտում հասարակության տրամադրությունները: