Thursday, 28 03 2024
Անհրաժեշտ է անցկացնել հանրաքվե Խզմալյանի 3 առաջարկները
Ճանապարհային քարտեզն ազատագրման քարտեզ է. Ազատ Արշակյան
Գազայի գոտի մարդասիրական օգնություն հասցնելու համար մեզ Եգիպտոսի աջակցությունն է պետք. Փաշինյան
12:30
ԱՄԷ-ի և Եգիպտոսի ռազմաօդային ուժերն օդային ճանապարհով օգնության խոշորագույն խմբաքանակն են հասցրել Գազայի հատված
Ցանկացած գործունեություն, որը հետ կպահի ժողովրդավարական գործընթացներից՝ կարժանանա կոշտ դիմադրության
Երկարացվեց Արցախցիներին տրվող 40+10 հազար դրամ աջակցության ժամկետը
«ՀՀ-ում կա մեկ կառավարություն և նստած է այս դահլիճում». Փաշինըանը՝ «վտարանդի կառավարության» մասին
Պուտինը զառանցանք է անվանել ՌԴ կողմից ՆԱՏՕ-ի վրա հարձակումը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ԿԳՄՍ նախարարի տեղակալը Գվինեայի դեսպանի հետ քննարկել է կրթության, գիտության, մշակույթի, սպորտի ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները
ՌԴ ԱԳՆ-ում Ադրբեջանի խոսնակը
11:50
Հայաստանը վերջին շրջանում չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին. Իմանղալի Թասմաղամբետով
«Ֆրանսիան Հայաստանին դրդում է հերթական պատերազմի». Ադրբեջանի ՊԱԾ տնօրեն
11:30
«Հայաստանի էլիտաների մասով որոշակի իրադարձություններ և տրամադրություններ մտահոգիչ են». ՀԱՊԿ քարտուղար
11:20
«Երևանից որևէ պաշտոնական դիմում չենք ստացել անդամակցության կասեցման մասին». ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
11:10
«ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպման հիմնական կետը տնտեսական կայունությունն է»․ Միլլեր
Ռուսները մի դիրք զիջեցին Հայաստանում. տակտիկակա՞ն նահանջ
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Պոլիկլինիկայի նախկին տնօրենը յուրացրել է բժիշկների աշխատավարձը և վառելիքը
Ուղիղ. Ժողովրդավարական ուժերի համաժողով` նվիրված Հայաստանի եվրաինտեգրմանը
Նման այցերը մեծ քաղաքական եւ անվտանգային նշանակություն ունեն. Ալեն Սիմոնյանն ընդունել է Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակությանը
10:15
Նավթի գներն աճել են. 27-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ, Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Եվրոպան բացել է իր դռները. հայտ ներկայացնելու ճիշտ ժամանակն է
Գույքագրված կառույցների վերաբերյալ տեղեկությունները կտրամադրվեն համայքներին
Թրամփի ֆենոմենը, «Մեծ սուտը» և դրա հետևանքները ԱՄՆ առաջիկա ընտրությունների վրա
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Ապրիլի 5-ին ստորագրելիք փաստաթուղթը կարող է բեկում մտցնել տարածաշրջանում
ՔՊ-ականներն այլեւս առաջվանը չեն. նրանց սիրտը վախ է ընկել. «Հրապարակ»

ՕԵԿ-ը Սերժ Սարգսյանին քննադատելու պատճառ դեռ չի տեսնում

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը:

– Պարոն Մարգարյան, ընդդիմադիր դաշտը կարծես թե «Օրինաց երկիր» կուսակցությանը չի ընդունում: Չե՞ք կարծում, որ այդ առումով ձեզ համար դժվար է լինելու:

– Ընդդիմադիր դաշտը որևէ մեկի սեփականությունը չէ, որ ընդունեն կամ չընդունեն: Քաղաքական ուժերը կամ լինում են իշխանություն, կամ ընդդիմություն:

– Ամեն դեպքում, այս պահին այդ դաշտում համագործակցությունը կարևոր է:

– Իհարկե, կարևոր է: Այս առումով նշեմ, որ համագործակցությունը չի նշանակում միայն ընդդիմության հետ, թեկուզ՝ արտախորհրդարանական քաղաքական ուժերի կամ հասարակական կազմակերպությունների հետ: Մենք միշտ թափանցիկ, հրապարակային համագործակցել ենք տարբեր ուժերի հետ, ակտիվ ենք եղել նախ օրենսդրական դաշտում, ամենաշատ նախագծերի հեղինակներից ենք եղել: Ես պետք է ասեմ, որ մեր փորձը խոսում է այն մասին, որ մենք բազմաթիվ համագործակցության արդյունքում նախագծերը դարձրել ենք օրենքներ: Այն, ինչ մեր ժողովրդին օգուտ կլինի, այդ հարցերի շուրջ մենք համագործակցելու ենք: Որտեղ մի լավ գործ լինի, հաստատ համոզված եղեք, որ ՕԵԿ-ն այնտեղ կա կամ որպես նախաձեռնող, կամ՝ ով նախաձեռնել է, նրան կողջունենք ու կսատարենք:

– Իսկ եթե քառյակի ուժերը այդպես էլ չընդունեն ՕԵԿ-ին:

– Գիտեք ինչ, եղել են դեպքեր, երբ քառյակը մեզ առաջարկներ է ներկայացրել, մենք դրանք ընդունել ենք: Եղել է դեպք, երբ իրենք են միացել մեր առաջարկներին: Այս ընթացքում տարբեր խնդիրների շուրջ համագործակցություն եղել է:

– Քառյակից զատ, ձեր նկատմամբ այնքան դրական չէ նաև հանրության վերաբերմունքը, հատկապես` երբ ՕԵԿ ղեկավար Արթուր Բաղդասարյանը հայտարարում է, որ ինքը Սերժ Սարգսյանին չի քննադատի, և որ նախագահն իր ընկերն է: Նման պարագայում դժվար է ՕԵԿ-ին ընկալել որպես ընդդիմություն:

– Արթուր Բաղդասարյանն ասել է, որ եթե որևէ խնդրում կատարված քայլերը չեն համապատասխանում մեր ունեցած սկզբունքային մոտեցումներին, մեր տեսակետներին, իհարկե, կքննադատենք: Որևէ անձի նկատմամբ բացառություն չկա: Եվ այն հարցին, թե դուք կպահանջե՞ք Ս. Սարգսյանի հրաժարականը, Ա. Բաղդասարյանը շեշտադրված ասել է, որ նախ նախագահն ասել է, որ ինքը քաղաքական դաշտից հեռանալու է: Ա. Բաղդասարյանը նաև հայտարարել է, որ մեկ տարի առաջ մենք պաշտպանել ենք նախագահին ու նրա ծրագրերը, և այդ տեսակետից բարոյական չի լինի պահանջել նրա հրաժարականը: Դրանից հետո ասել է, որ քննադատելու համար որևէ մեկը բացառություն չի լինի, եթե մեր տեսակետներին դեմ լինի:

– Տպավորություն կա, որ ինչպես նախկինում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, այդպես էլ հիմա ՕԵԿ-ն ընդդիմություն է միայն վարչապետին ու կառավարությանը քննադատելու համար:

– Ես քիչ առաջ ասեցի` եթե որևէ մեկը Հայաստանում լավ գործ կանի, ով էլ նա լինի, մեր կողմից աջակցություն կստանա: Եթե այդ բարեփոխումը վատ գործ կլինի, անպայման կքննադատվի մեր կողմից: Իսկ մենք այն քաղաքական ուժն ենք եղել, որը միշտ առողջ, շիտակ և ազնիվ դրսևորում է ցուցաբերել ցանկացած դրական երևույթի նկատմամբ:

– Հայաստանն այն երկիրն է, որտեղ նախագահի ազդեցությունը մեծ է: Տվյալ պարագայում քննադատել կառավարությանը և չտեսնել, որ սոցիալ-տնտեսական զարգացումների հետևում նաև նախագահն է կանգնած, չե՞ք կարծում, որ արդարացի չէ:

– Ես նախ ասեմ, որ մենք կաշխատենք, և դուք կտեսնեք, որ ՕԵԿ-ը որևէ անձի նկատմամբ կաշկանդված չի լինի և արդար մոտեցում կցուցաբերի: Մենք շիտակ ենք լինելու մեր գնահատականների մեջ:

– Կքննադատե՞ք նախագահին:

– Իհարկե, եթե կլինեն խնդիրներ, որոնց հետ կապված մոտեցումը մեզ համար ընդունելի չի լինի, բնականաբար կքննադատենք:

– Իսկ այս պահին նախագահին քննադատելու պատճառ չկա՞:

– Այս պահին չկա, և ես չեմ ուզում եթե-ապայով խոսել: Անպայման կլինի մեր դիրքորոշումը: Կլինի՞ խնդիր, կլինի գնահատական: Ես չեմ տեսնում կոնկրետ այս պահին:

– Սոցիալ-տնտեսական վիճակը բավականին վատ է, դա պատճառ չէ՞:

– Կառավարության ծրագրի քննարկման ժամանակ առաջիններից մեկը ես հնչեցրեցի, որ ինձ համար անընդունելի է այդպիսի գնահատականը: Ինչպես կարող եմ կողմ լինել մի ծրագրի, որտեղից աշխատատեղերի ստեղծման հարցն ընդհանրապես դուրս է մնացել: Եվ իմ հարցին ի պատասխան՝ կառավարությունը հայտարարում է, որ աշխատատեղ ստեղծելն իր գործը չէ:

– Վարչապետը դրա համար հայտարարեց, որ իրենք գործարարության համար կստեղծեն բավարար պայմաններ, իսկ նրանք կստեղծեն աշխատատեղեր:

– Այո, իմ հարցի պատասխանն այդպես եղավ: Բայց ասել և ասում եմ, մեր երեք խնդիրներից առաջինը աշխատատեղերի ստեղծումն է, որին օրգանապես կապված են երկրորդ և երրորդ խնդիրները՝ աղքատությունը և արտագաղթը: Եվ որպեսզի աղքատության ցուցանիշները էապես նվազեցնենք և արտագաղթը կանխենք, պետք է ունենանք աշխատատեղեր: Մենք չենք կարող հազարավոր աշխատատեղեր ստեղծել, դա պետք է անի կառավարությունը:

– Այնուամենայնիվ, չե՞ք կարծում, որ ՕԵԿ-ի համար շատ դժվար կլինի հասարակության մեջ վերականգնել վստահությունը և ստեղծել ընդդիմադիր ուժի կերպար:

– Ես չեմ կարծում, որ դա մեզ համար դժվար կլինի: Այսօր մեզ վստահում են, մեզ վստահողներ ունեցել ենք և կունենանք: Ես չեմ ուզում ժողովրդի անունից խոսել, ժողովուրդն իր մոտեցմամբ է իր կարծիքը հայտնում: Պարոն Բաղդասարյանի հետ քայլում ենք, և ինձ համար զարմանալի է, երբ մարդիկ մոտենում, բարևում և շնորհավորում են: Իսկ արդարության հաղթանակը ժամանակի մեջ է: Այսօր էլ շարունակելու ենք ամեն ինչ անել, որ տեր մնանք մեր կարգախոսին. «Լավին՝ լավ, վատին՝ վատ»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում