Երեկ «Հայկական ժամանակ»-ը տեղեկության ստացավ, nր մի քանի oր առաջ Երևանի քաղաքապետարանն ապամոնտաժել է Աժ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին (Լֆիկ Սամո) պատկանող «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցի գովազդային ցուցանակները: Ըստ թերթի տեղեկության, ընկերությունը չի վճարել մի քանի ամսվա տեղական տուրքի գումարը, ինչի պատճառով նաև տուգանվել է քաղաքապետարանի կողմից:
Սրա վերաբերյալ մանրամասներ ստանալու նպատակով «ՀԺ» հարցմանը Երևանի քաղաքապետարանի արտաքին ձևավորման և գովազդի վարչությունից պատասխանեցին. «Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռուբինյանց 15/5 հասցեում գտնվող «Երևան-Սիթի» սուպերմարկետի տարածքում «Ալեքս-Գրիգ» ՍՊԸ-ի կողմից տեղադրված գովազդները ապամոնտաժվել են արտաքին գովազդի տեղադրման թույլտվության ժամկետի ավարտի պատճառով»: