Newsgeorgia-ի հաղորդմամբ, Վրաստանին ինքնապաշտպանության համար անհրաժեշտ է զենք և ռազմական տեխնիկա` Ռուսաստանի կողմից ապագա հարձակումներից պաշտպանվելու համար. հայտարարել է հանրապետական սենատոր Ջոն Մակկեյնը` Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի հետ հանդիպումից հետո:
«Ինձ և մի քանի այլ մարդկանց համար գերակայություն է այն, որ համոզված լինենք Վրաստանի պաշտպանողական զենք ունենալու առկայությանը, որն իրեն անհրաժեշտ է», ասել է սենատորը:
«Ռուսական ապագա հարձակումներից խույս տալու լավագույն գրավականը Վրաստանի իշխանությունների և հասարակության ինքնապաշտպանության ունակությունը կարող է լինել: Դա է իմ նպատակը», – ընդգծել է Մակկեյնը:
Հիշեցնենք, որ Մ. Սահակաշվիլիի այցը ԱՄՆ սկսել է մարտի 10-ին, որի շրջանակներում Վրաստանի նախագահը հանդիպումներ է ունեցել նաև այլ սենատորների և կոնգրեսմենների հետ:
Այցելության առաջին օրը Սահակաշվիլին միլիարդեր Դոնալդ Տրամպայի կազմակերպության հետ Նյու-Յորքում ստորագրել է համաձայնագիր` Վրաստանում շինարարություն իրականացնելու համար 250 միլիոն դոլար հատկացնելու վերաբերյալ: