Tuesday, 23 04 2024
Լիլիթ Մակունցը հանդիպել է Ռամսֆելդի կրթական ծրագրի մասնակիցներին
10:15
Նավթի գներ. 22-04-24
Քննարկվել է Երևանում կայանալիք ՎԶԵԲ տարեկան հանդիպման մանրամասները
Բաքվի համար 4 գյուղերը միայն ճնշման միջոց են. գլխավոր հարցը մնում է Մեղրիի ճանապարհը
Հրդեհ Հրազդանի կիրճում
Իրանը չի ուզում «խնջույքը» շարունակել, Իսրայելը չի գնա էսկալացիայի. ամեն ինչ վերջացա՞վ
Սպասվում է կարճատև անձրև
Տարածաշրջանը կարող է դառնալ պոլիգոն
Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է. «Հրապարակ»
Համերգն առանց տեղական «իշխանիկների». «Հրապարակ»
Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ. «Ժողովուրդ»
Իշխանությունը փորձում է պառակտել շարժումը. Յուրիկների պակաս չի զգացվում. «Հրապարակ»
Տավուշի համար ճակատագրական պահին դատախազը լքում է պաշտոնը. «Ժողովուրդ»
36 կգ ոսկու եւ 293 միլիոն ռուբլու անհետացման գործով վկայի կարգավիճակում դատավոր է հարցաքննվել. «Ժողովուրդ»
Վրաստանը խոսեց «երկար մտածելուց» հետո
Սլովենիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի՝ խաղաղությանն ուղղված քայլը
Հրդեհ է բռնկվել Նուբարաշեն 11-րդ փողոցի երկու տներում
Դանիայի թագավորության պատվիրակությունն այցելել է Մարտունի համայնք
Պուտինը Սերգեյ Բեզրուկովին պարգևատրել է շքանշանով
Հուշարձանների անվտանգությունը հնարավոր է միայն, երբ թշնամանք չլինի. Փաշինյան
ԼՂ հայերի վերադարձը նման պայմաններում անհնարին եմ համարում. Փաշինյան
ՌԴ-ն և Ադրբեջանը հիբրիդային հարձակում են գործել ՀՀ-ի դեմ բրյուսելյան հանդիպումը կանխելու համար
ՀԱՊԿ-ի վրա սկզբունքորեն չի կարելի հույս դնել. չունեմ պատասխան՝ ինչու ենք մնում այնտեղ. Փաշինյան
Վարորդը ի նշան բողոքի ավտոմեքենան վարել է Գյումրու քաղաքապետարանի ուղղությամբ
Ադրբեջանի գնած սպառազինության 15-20%-ն ենք ձեռք բերել. ուժերի բալանսը կարևոր է խաղաղության համար
23:18
Մոսկվան Ալիևին հրավիրել է ավելի քան բաց խոսակցության
ԵՄ-ի հետ մերձեցման հրապարակային ճանապարհով ենք գնում. գաղտնի պայմանավորվածություններ չունենք
Մենք գիտենք այդ կարմիր գիծը․ վարչապետն ու նախագահը հանդիպել են

Գորիսը կանխորոշված ընտրությունից առաջ

Գորիսում հունիսի 8-ին քաղաքապետի ընտրություններ են, ընտրապայքարի մեջ են երկու թեկնածուներ` ՀՀԿ կողմից առաջադրված Վաչագան Ադունցը և ինքնառաջադրված Հրայր Յոլյանը:

«Աշխատում ենք, քարոզարշավը կազմակերպում ենք, էսօր – վաղը կկազմակերպենք, նորմալ չի, մարդիկ զգուշավոր են, մեզ չեն մոտենում, վախենում են, հրապարակայնորեն մեզ մոտ կանգնել վախենում են, բայց դե մեզ մոտ կանգնած են մարդիկ»,- ասաց նա: Թե ինչու՞ են վախենում, նա դժվարացավ նշել, պարզապես կրկնեց, որ իրենց մոտ չեն ցանկանում հրապարակայնորեն կանգնել, թեպետ խոստովանում են, որ իր կողմնակիցն են: Յոլյանի խոսքով՝ ուրիշ տարբերակներով են խոստովանում, որ իր կողմնակիցն են, ուղղակի պատճառաբանում են, որ չեն ուզում հրապարակայնորեն գալ և իրենց մոտ կանգնել, երևալ իրենց կողքին, իսկ թե ինչից են վախենում` նա դժվարացավ ասել:

Հարցին՝ իրեն չի մտահոգում Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հայտարարությունը, թե ընտրություններն ավարտված են, Յոլյանը պատասխանեց, որ դա իրեն չի անհանգստացնում, իսկ ընտրությունները կավարտվեն, երբ քվեարկությունը կավարտվի, ինքը՝ թեկնածուն, չի կարծում, որ ընտրություններն ավարտված են: «Նա իր տեսակետն է հայտնել, բայց ես տենց չեմ կարծում»,- ասաց նա: Յոլյանն ունի 27 վստահված անձ, նշում է՝ իր թիմով անելու է հնարավոր ամեն ինչ, որ ընտրություններն ընթանան արդար սկզբունքով: Ընտրակաշառքների մասին լուրերին Յոլյանն ուշադրություն չի դարձնում: «Գիտեք` հիմա էն ժամանակահատվածն է, ամեն ինչ լսում ենք, ես տենց բաների ուշադրություն չեմ էլ դարձնում, որովհետև ժողովրդի բերանը մի բան որ ընկնում ա, տարածում են` մի քանի բան էլ ավելացնելով: Ես չեմ նկատել, եթե նկատեմ, կհայտնեմ»,- ասաց նա:

Հետաքրքրվեցինք՝ կարծում է` ազնիվ մրցակցություն կա՞, հավասար պայմաններու՞մ են մրցակցում, նա պարզապես նշեց, որ չի կարծում: «Քարոզարշավներին պատկերացում կազմում եմ էնպես, որ իմ կողքը մարդիկ քիչ են կանգնում, վարչական ռեսուրսներ ես չեմ օգտագործել, վարչական հանդիպումներ չեմ կայացրել, կայացել են մեկ-երկու հանդիպում, մարդիկ չեն ուզում գալ»,- ասաց նա: Յոլյանը, սակայն, կարծում է, որ գորիսեցիներն ընտրություներին կմասնակցեն և քվեն կտան իրենց ցանկացած թեկնածուին: « Ժողովրդի ասածով՝ էդպես պետք ա լինի, էդպես են ասում ժողովուրդը: Դե, ես չեմ իմանում` իրանք ինչ ընտրություն կկայացնեն, ինձ թվում ա` ամեն մարդու ուղեղում տպավորված ա՝ ում պիտի իր ձայնը տա, ում կողքը պետք է կանգնի: Ամեն դեպքում, տեսնում եմ էն, որ երևի կհաղթենք, չեմ ուզում ժամանակից շուտ ինչ-որ բան ասել, բայց տենց ա երևում»,- ասաց նա:

Յոլյանը կարծում է ընտրությունները բոյկոտողները փոքրամասնություն կլինեն, ինքն իր թիմով փորձում է համոզել, որ գորիսեցիներն անպայման մասնակցեն ընտրություններին` անկախ նրանից` ում կընտրեն: Ինքնաբացարկ հայտնած թեկնածուներին Յոլյանը չի հանդիպել, նշում է, որ նրանք հրապարակավ չեն հայտարարել իրեն սատարելու մասին, բայց նրանց թիմակիցները, նրանց ընտրողները միացել են իրեն: Թեկնածուն կարծում է, որ ընտրությունը նորմալ, իր հունով կընթանա: Հանդիպումները կազմակերպում են երեկոյան՝ 18 : 00 –ից հետո, որպեսզի մարդիկ աշխատանքից վերադարձած լինեն, հետո կարողանան հանդիպումներին մասնակցել, բայց շատ քիչ են մասնակցում, հիմնականում պետական հատվածում աշխատող մարդիկ չեն մոտենում Յոլյանին և իր թիմին:

Գորիսում պարբերաբար ստեղծվող լարված իրավիճակի դեմ թեկնածուն պատրաստ է պայքարել: «Այո, այո, անպայման, ես էդ ամեն ինչի մասին մտածել եմ, ընտրվելուց հետո էլ, եթե ժողովուրդն իր ձայնը տա ինձ, իր աջակցությունը հայտնի, մինչև վերջ ամեն ինչ պիտի անենք, որ իրենց ձայնը հասնի տեղ»,- ասաց նա: Հարցին՝ պատրաստ կլինի՞ շնորհավորել մյուս թեկնածուին՝ ընտրության դեպքում, նա պատասխանեց, որ եթե մյուս թեկնածուն ընտրվի արդար սկզբունքներով, կշնորհավորեն: «Կշնորհավորենք, ինչ ա եղել, որ չշնորհավորենք»,- ասաց նա: Հարցին՝ պատրաստ կլինի՞ նրա հետ նույն թիմում աշխատել, նա պատասխանեց. «Չեմ կարծում»:

Քաղաքապետի թեկնածու, ՀՀԿ կողմից առաջադրված Վաչագան Ադունցը, ում համարում են նախկին մարզպետի թեկնածուն, նշեց, որ քարոզարշավն արդյունավետ էր: Նա կարծում է, որ ցանկացած հանդիպում բնակիչների հետ իր արդյունքը տալիս է: Գորիսում բնակիչների շրջանում առկա վախի մասին լուրերը, որոնց մասին նշում էր Յոլյանը, թեկնածուին զարմացրին: «Գորիսում բացարձակապես վախի մթնոլորտ չկա, բնակիչներն իրենց կամքն արտահայտելում ազատ են, և ես նույնիսկ զարմանում եմ նման արտահայտության վրա: Իրեն հարցրեք` կա՞ն հիմքերը, համենայն դեպս, ես գտնում եմ, որ չկան»,- ասաց նա:

Ադունցը որևէ կերպ չմեկնաբանեց Սուրիկ Խաչատրյանի արտահայտությունը, թե՝ ընտրություններն ավարտված են: «Ես չգիտեմ, դա դուք իրեն պիտի հարցնեք, գուցե կատակ է արել: Օրենքով ավարտված չէ: Ժողովրդի կարծիքը, ժողովրդի տեսակետն այնպես է, որ ինքը համարում է, որ ավարտված է, դա ավելի շուտ ինքը կպատասխանի, ես չեմ կարող ասել»,- ասաց նա: Թեկնածուն չի կարծում, թե ընտրությունների ելքը կանխորոշված է, նշում է, որ իրենք դեռ քվեարկության պետք է մասնակցեն, ելքը կկանխորոշվի ընտրությունների ավարտից հետո: Հետաքրքրվեցինք՝ ինքնաբացարկ հայտնած երկու թեկնածուների՝ Արա Բուդաղյանի և Տիգրան Կարապետյանի կողմից որևէ հայտարարություն չի՞ եղել՝ իրեն սատարելու պատրաստակամության մասին: Ադունցը նշեց, որ եթե ընտրություններին մասնակցում են կուսակցություններ, հասարակական խմբեր, դա ուրիշ հարց է, իսկ երբ ընտրությանը մասնակցում են առաջադրված քաղաքացիներ, ովքեր, բնականաբար, ունեն իրենց համակրողների բանակ, չի կարելի միանշանակ ասել, թե կարող են իրենց համակրողներին ուղղորդել՝ իրենց ձայնը տալ որևիցե այլ թեկնածուի:

«Այսինքն` բնակիչները, ընտրողներն իրենք են որոշելու` ում ձայն տան: Ես ինքս գտնում եմ, որ վաստակել եմ մեր ժողովրդի մեծամասնության ձայները կրելու իրավունքը, և վստահ եմ, որ ինքնաբացարկ հայտնողների համակրողների մի ստվար զանգված այս պարագայում ինձ է ձայն տալու»,- ասաց նա: Ընտրակաշառք բաժանելու մասին լուրերը նույնպես զարմացրին Ադունցին, նա նշեց, որ նման տեղեկություններ չունի, ապա հավելեց, որ նույնիսկ ընտրություններից առաջ կային նման խոսակցություններ տարբեր թեկնածուների վերաբերյալ , որ օգնություն են տալիս, բաժանում են տարբեր բաներ: «Ես ոչ մի փաստ չունեմ, չեմ կարող դրա մասին ինչ-որ բան ասել: Համենայն դեպս, կրկնում եմ, մի տարի շարունակ Գորիսում գումարներ բաժանելու մասին անընդհատ լուրեր էին շրջանառվում»,- ասաց նա:

Գորիսեցիները նշել էին, թե Ադունցը քարոզարշավին մասնակցում է Սուրիկ Խաչատրյանի «ձեռքը բռնած», ուղղորդում նրան՝ բնակիչների հետ շփման ժամանակ: Ադունցին այդ լուրերը զարմացրին, անգամ վիրավորեցին: «Ես զարմանում եմ, որ կան այդքան թույլ անձնավորություններ, որ կարող են այդպիսի բաներ տարածել: Ես ասեմ, որ արդեն վաղուց, շատ վաղուց կայացած անձնավորություն եմ: Գորիսում ինձ շատերը գիտեն, իսկ էս ձևի ոչ մեկի, ոչ մի քաղաքացու ձեռքը բռնած, քայլած չկամ, և ընդհանրապես, եթե պետք է, նույնիսկ ես եմ ուրիշներին ուղեկցում այնտեղ, որտեղ պետք է: Ուղղակի մարդիկ, ովքեր վաղուց արդեն թերարժեքության զգացումից տառապում են, փորձում են ստվերել ինձ կամ ուրիշներին: Ասեմ, որ ես ունեմ վաստակած իրավունք Գորիսում: Գորիսի բնակիչների հետ շատ լավ հարաբերությունների մեջ եմ, բոլորը ինձ շատ լավ ճանաչում են և գիտեն` ես որտեղ աշխատել եմ, ինչքան նվիրված, անշահախնդիր ծառայել եմ, աշխատել, երբևէ կարիք չունեմ ինձ ժողովրդին ներկայացնելու»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է Սուրիկ Խաչատրյանին, ապա նա, Ադունցի փոխանցմամբ, իր հետ համատեղ աշխատել է, միասին ղեկավարել են Գորիս քաղաքը, իրար հետ շատ լավ աշխատանքային հարաբերություն են ունեցել, կարողացել են միասին ժողովրդի բարեկեցությունն ապահովել, այդքանով իրենք ունեն լավ հարաբերություններ: Թեկնածուն շեշտեց՝ Սուրիկ Խաչատրյանը ՀՀԿ Սյունիքի մարզային կառույցի ղեկավարն է, և ինքը ոչ թե նրա թեկնածուն է, այլ հանրապետական կուսակցության: Գորիսի` Հայաստանի կրիմինալ մայրաքաղաքի կոչմանը հավակնելու կարծիքին անդրադառնալով՝ թեկնածուն նկատեց՝ հեռվից կարծիքներ կազմելը լավ բան չէ, խորհուրդ տվեց ավելի շատ գալ ու տեսնել, քանի որ լավ է` մեկ անգամ տեսնել, քան տասն անգամ լսել:

«Նիկոլ Փաշինյանը հավանաբար իր ենթադրությունների դաշտում է այդպիսի բան ասում, Գորիսում բացարձակապես կրիմինալ հասկացողություն չկա: Այսինքն` կա այնքանով, որքանով կա ամբողջ հանրապետությունում, նույնիսկ ավելի քիչ: Գորիսում ամեն ինչ խաղաղ է, Գորիսում ամեն ինչ նորմալ է, երբևէ, ոչ նախընտրական պրոցեսում, երբեք Գորիսում քրեական իրավիճակը կամ կրիմինալը միջին հանրապետականից բացարձակապես չի շեղվել, եթե շեղվել էլ է, ապա դեպի դրականը»,- ասաց նա:

Ադունցը նշեց, որ դեռ ընտրությունների սկզբից՝ չորս թեկնածուների առաջադրման դեպքում էլ է հայտարարել, որ պատրաստ է լինելու յուրաքանչյուրի ընտրության դեպքում էլ գնալ և կողքին կանգնել, աջակցել Գորիսի զարգացման համար, իր ընտրվելու դեպքում էլ կոչ է անելու բոլորին՝ համախմբվել և միասին իրենց քաղաքի վաղվա համար մտածել: Իսկ նրանց, ովքեր չեն ցանկանա իր կողքին կանգնել, Ադունցն առաջարկում է քննադատել, բայց առողջ քննադատություն պիտի լինի:

Քաղաքապետի նախկին թեկնածու, ինքնաբացարկ հայտնած Արա Բուդաղյանը նշեց, որ ընտրություններին սատարելու է Յոլյանի թեկնածությունը՝ թե նրա ծրագրերի համար, թե այն պատճառով, որ այլընտրանքային թեկնածու է նա: «Գիտեք՝ Ադունց Վաչոն Լիսկայի մարդն է»,- ասաց նա: Դիտարկմանը, թե՝ տեսակետ կա, որ Յոլյանն էլ անկախ թեկնածու չէ, նա արձագանքեց. «Դե, կարևորը որ ինքը՝ Լիսկան հայտարարել ա, որ իր թեկնածուն Ադունց Վաչոն ա»: Հիշեցրինք՝ Սուրիկ Խաչատրյանը հայտարարել է արդեն, որ Գորիսում ընտրություններն ավարտված են: Բուդաղյանը նշեց. «Լիսկան հայտարարել ա՝ էդ ինքը գլուխը քարին ա տվել, ընտրությունն ամսի ութին ա լինելու»:

Բուդաղյանը համոզված է՝ գորիսեցիները կմասնակցեն, բայց՝ Հրայր Յոլյանի համար: «Եթե չեն ուզում Լիսկային, ուրեմն իրան պիտի տան ձայնը»,- նշեց նա: Բուդաղյանն իր ինքնաբացարկի որոշման համար չի ափսոսում: Կաշառքներ բաժանելու մասին ն նույնպես լսել է, սակայն համոզված է՝ անկախ ամեն ինչից հաղթանակը Յոլյանինն է: «Յոլյանի հաղթելու հավանականությունը ութսունից իննսուն տոկոս ա»,- նշեց նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում