Քաղաքացիական համազգեստով, քաղաքացիական ավտոմեքենաներով ոստիկաններ են հայտնվել Հայ Ազգային Կոնգրեսի Գյումրիի գրասենյակների մոտ:
Վերջիններս որեւէ գործողություն չեն անում, այլ միայն հետեւում են գրասենյակ մուտքուելքին:
Գյումրի-Երեւան ավտոճանապարհն այս անգամ բաց է, որեւէ ոստիկան չի փակել այն, բայց չեն աշխատում երթուղայինները, ոչ էլ տաքսիները:
Նշենք, որ Գյումրի-Երեւան ուղեւորափոխադրումն իրականացնում է «Տրանս-Ակնթարթ» ՍՊԸ-ն, որը պատկանում է ԱԺ գյումրեցի պատգամավոր, ԲՀԿ-ական Մարտուն Գրիգորյանին: