Friday, 29 03 2024
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին

Հայաստանի դեսպանատների աճուրդ

Հայաստանում ակտիվ հասարակությանը զվարճացրել կամ զարմացրել է, իսկ միգուցե ապշեցրել է պատգամավոր, օլիգարխ Սամվել Ալեքսանյանի դեսպան նշանակվելու մասին լուրը, որը Հայաստանի իշխանությունները առայժմ թողնում են առանց մեկնաբանության: Եվ սա, ի դեպ, հիմք է տալիս ավելի ու ավելի իրական համարելու այս լուրը:

Սակայն իրականության և իրատեսականության հիմքերը իշխանությունների լռության մեջ չեն, այլ խոսքերի: Հայաստանի դիվանագիտական կորպուսի աշխատանքներից դժգոհել էր Հովիկ Աբրահամյանը՝ անարդյունավետ գնահատելով նրանց կողմից ներդրումների ներգրավումը: Իսկ ի՞նչ պետք է անել ներդրումներն ավելի արդյունավետ ներգրավելու համար: Դե, իհարկե, պետք է նշանակել դեսպաններ նրանց, ովքեր Հայաստանի տնտեսության տերն ու տիրականն են: Ահավասիկ՝ Սամվել Ալեքսանյանին:

Եկեք պատկերացնենք մի վիճակ, երբ որևէ դեսպան ուզում է ներդրումներ ներգրավել Հայաստան: Բնականաբար, նրան պետք է հարցեր տան Հայաստանի տնտեսության մասին: Իսկ այդ տնտեսությունը բաժանված է անձանց միջև, որոնց հարցում այդ դեսպանները ոչ մի իրավասություն կամ կոմպետենտություն չունեն: Ի՞նչ պիտի ասեն դեսպանները նորդրողներին, եթե չգիտեն, թե ինչին կհամաձայնվի կամ չի համաձայնվի տվյալ ոլորտում մենատեր օլիգարխը:

Ամենավառ վկայությունը Կարֆուրի հարցն է, որը գալիս-գալիս, սակայն այդպես էլ տեղ չի հասնում: Սամվել Ալեքսանյանը կարողացավ տարիներ շարունակ փակել Կարֆուրի մուտքը Հայաստան, և հիմա պատկերացրեք, թե ինչ ճակատագիր կարող է սպառնալ բոլոր այն ներդրումներին, որ կփորձեն բերել դեսպանները, եթե Կարֆուրի նման հսկայի առաջ Ալեքսանյանը կարողացավ նման խոչընդոտներ հարուցել, բնականաբար՝ ոչ առանց իր օլիգարխ ընկերների, քավոր-սանիկների:

Պարզ է, չէ՞, որ Կարֆուրի տրամաչափից փոքր ներդրումային ծրագրերի դեպքում ընդհանրապես ծիծաղելի է մտածել, որ ինչ-որ բան կարող է Հայաստան գալ առանց օլիգարխ ընկերների, քավոր-սանիկ, խնամի-ծանոթ-բարեկամների: Պարզապես պետք է դեսպանատների աշխատանքներից դժգոհել, որպեսզի տեղ բացվի նաև դեսպանատների օլիգարխիզացիայի համար: Այսինքն՝ կամ օլիգարխները կնշանակվեն դեսպաններ, որպեսզի անմիջականորեն պայմանավորվեն Հայաստան եկող որևէ ներդրումային ծրագրի փայերի շուրջ, կամ էլ օլիգարխների ներկայացուցիչները կնշանակվեն դեսպաններ՝ այդպիսով Հայաստանի դիվանագիտական առաքելությունները կվերածվեն օլիգարխների առևտրային ներկայացուցչությունների:

Դե, դա նաև տրամաբանական կլինի, քանզի եթե պետությունը լիովին նրանց ենթակայության տակ է, ապա բնական է, որ վաղ թե ուշ այդ ենթակայության տակ պետք է անցնեին նաև դեսպանատները:

Եվ այս տեսանկյունից Սամվել Ալեքսանյանի դեսպանացումը Հայաստանի տնտեսական և քաղաքական գործընթացների տրամաբանական շարունակությունն է, նոր կառավարությամբ Հայաստանում ռեսթարթ արված տրամաբանության շարունակությունը: Հովիկ Աբրահամյանը հենց այնպես բաներ չի ասում, հենց այնպես հավասար պայմաններ չի խոստանում օլիգարխներին: Հայաստանի դեսպանատները նրանց միջև կբաժանվեն հավասարաչափ՝ որպես, այսպես ասած, տնտեսական հարթակ, որի միջոցով օլիգարխները կարող են գործընկերներ գտնել և պայմանավորվել նրանց հետ Հայաստանում ներդրումների շուրջ:

Զուտ այդ իմաստով Հայաստանն, իհարկե, վիճակագրական առաջընթաց կարձանագրի, և ԱՎԾ-ն կազդարարի, որ ներդրումները Հայաստանում աճել են: Սակայն այս ամենը՝ Հայաստանը քրեաօլիգարխիկ համակարգի մեջ առավել խորը թաղելու հաշվին, նրանց նորանոր պետական լծակներ տրամադրելու հաշվին: Ընդ որում, կարելի է նույնիսկ դեսպանատները դնել աճուրդի հայաստանյան օլիգարխների շրջանում: Այդպես նաև բյուջեն կհամալրվի:

 

Լուսանկարը՝  emedia.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում