Ինչպես հաղորդում են արաբական լրատվամիջոցները, Բահրեյնում տեղի են ունեցել շիական ընդդիմության մոտ 25 գործիչների ձերբակալություններ, որոնք հետևել են երկրում արտակարգ դրություն հայտարարելուն:
Հիշեցնենք, որ մարտի 15-ին Բահրեյնի թագավոր Համադ իբն Իսա Ալ Խալիֆան հայտարարել էր երկրում երեք ամսով արտակարգ դրություն հայտարարելու մասին:
Եթե ձերբակալվածների մեղքը հաստատվի (վերջիններիս մեղադրում են պետական կարգը տապալելու կոչեր անելու մեջ), ապա նրանց կդատապարտեն ազատազրկման խոշոր ժամկետներին:
Հիշեցնենք նաև, որ մարտի 16-ին Բահրեյնի իրավապահները, ըստ որոշ տվյալների` աջակցություն ստանալոց Պարսից ծոցի մյուս արաբական երկրներից, ճնշել են ցույցերը երկրի մայրաքաղաքում, այրել են ընդդիմադիրների վրանային ճամբարը:
Այս գործողությունների հետևանքով զոհվել է 6 մարդ, ավելի քան 150 մարդ վիրավորվել է: «Ազատություն» ռադիոակայանը հաղորդում է, որ իշխանությունները բժիշկներին զրկում են վիրավորներին օգնություն ցուցաբերելու հնարավորությունից` հիվանդանոցից հանելով անհրաժեշտ սարքավորումները: