Friday, 29 03 2024
ԱԹՍ-ն հարվածել է Բելգորոդի բազմաբնակարան շենքերից մեկին․ կա զոհ
19:10
Տեղի է ունեցել Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանազատման հանձնաժողովների հերթական հանդիպումը
Արևմտյան աջակցությունը իշխանությունները կկարողանա՞ն շոշափելի արդյունք դարձնել, թե՞ կփոշիացնեն
ՊԵԿ-ը բացահայտել է կառուցապատման ոլորտում առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպք
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
102-րդ ռազմաբազան ՀՀ սուվերենության միակ իրական երաշխավորն է. ՌԴ ԱԳՆ
Գազա օգնություն ուղարկելով՝ Հայաստանն ուղերձ է հղում աշխարհին
Մահացել է «Կրոկուս»-ում ահաբեկչության տուժածներին օգնություն ցուցաբերած հայ երիտասարդը՝ 35-ամյա Կարենը
Ուղիղ. հարցազրույց Անդրանիկ Քոչարյանի հետ
Անկախության հռչակագիրը անփոփոխ է, չունի դադարեցման իրավաբանական հնարավորություն. «Գերագույն խորհուրդ» ակումբ
Տաջիկստանը ձերբակալել է 9 հոգու՝ «Կրոկուս սիթի հոլ»-ում տեղի ունեցած ահաբեկչության հետ առնչության համար. Reuters
Ֆանտաստիկ թիվ է․ տարեկան 1մլրդ․ դոլար տրամադրելով՝ ԱՄՆ-ն Հայաստանից ակնկալիքներ պետք է ունենա
ՄԱԿ-ի դատարանն Իսրայելին կարգադրել է թույլ տալ հումանիտար օգնության մուտքը Գազայի հատված
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ-ի աջակցությունը Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին
Ու՞մ է զգուշացնում Իրանը
Սիրիայի զորքերը պատասխան հարվածներ են հասցրել ավազակային կազմավորումներին
Գազայում հայտնել են, որ իսրայելական հարվածներից զոհերի թիվը գերազանցել է 32 600-ը
Իսրայելական հրետանին հարվածներ է հասցրել Լիբանանի հարավի երկու ավանների. ԶԼՄ-ներ
17:20
Հարավաֆրիկյան Հանրապետությունում 45 մարդ է զոհվել կամրջից ավտոբուսի ընկնելու հետևանքով
17:10
Կիևը և Վարշավան մտադիր են անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր կնքել
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան

Այսօր ամբողջ աշխարհում նշվեց Կույրերի միջազգային օրը

Այսօր ամբողջ աշխարհում նշվեց Կույրերի միջազգային օրը: Հայաստանում այս տեսակի հաշմանդամություն ունեցող մարդկանց համար գործում է «Կույրերի միավորում» հասարակական կազմակերպությունը: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում կազմակերպության աշխատակից Բոյաջյանը նշեց, որ իրենց կազմակերպությունը հնարավորության սահամաններում անում է ամեն ինչ՝ կույրերին օգնելու համար. «Տարիքային տարբեր խմբերի մարդիկ կան մեզ մոտ: Միավորմանն անդամակցում են Հայաստանի Հանրապետության տարածքում բնակվող տեսողությունից առաջին և երկրորդ խմբի շուրջ 2013 հաշմանդամներ, որոնք հաշվառված են կույրերի 9 վարչությունների 48 սկզբնական կազմակերպություններում:

Հայաստանի «Կույրերի միավորոումն» իր կանոնադրական խնդիրների կատարումն ապահովելու նպատակով հիմնադրել է արտադրական գործունեությամբ զբաղվող 10 սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններ, որոնք տեղաբաշխված են ինչպես Երևանում, այնպես էլ Հայաստանի Հանրապետության մյուս քաղաքներում` Գյումրիում, Վանաձորում, Սևանում, Աշտարակում, Արմավիրում, Էջմիածնում, Արտաշատում, Կապանում։ Դրանք հիմնականում զբաղված են էլեկտրատեխնիկական նշանակության, խոզանակ-վրձինների, ստվարաթղթե և կարի արտադրատեսակների թողարկմամբ:

Միավորման ՍՊ ընկերություններում ամեն տարի անցկացվում են շախմատի և 64 վանդականոց շաշկիի տեղական և հանրապետական նշանակության անհատական առաջնություններ, իսկ հավաքական թիմերը մասնակցում են նաև միջազգային մրցաշարերի»:

Բոյաջյանը նշեց նաև, որ իրենց կազմակերպությունից զատ, Հայաստանում կույրերի համար գործում է նաև Նիկողայոս Տիգրանյանի անվան հատուկ դպրոցը, ուր հաճախում են տարբեր տարիքիի աշակերտներ:

Այն հարցին, թե որքան թոշակ են ստանում կույրերն ամսական, Բոյաջյանը պատասխանեց, որ դա կախված է կուրության աստիճանից. «Հատուկ «կույրերի թոշակ» հասկացողություն չկա, նրանք համարվում են հաշմանդամ, ուղղակի այստեղ հարցն այն է, թե որ կարգի հաշմանդամ են: Դա էլ որոշվում է հատուկ բժշկական ստուգումներից հետո»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում