«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով, այսօր առավոտվանից չեն գործում Ապարանից Երևան մեկնող ավտոբուսներն ու երթուղային տաքսիները:
Ճանապարհին շրջում են ոստիկանները և տաքսիների վարորդներից հավաքում վարորդական վկայականները, որպեսզի նրանք մարդկանց տեղափոխելու հնարավորություն չունենան:
Ոստիկանները, պարզվում է, դեմքով ճանաչում են Հայ ազգային կոնգրեսի համակիրներին և տեղյակ են, թե ովքեր են մեկնում մայրաքաղաք` ընդդիմության հանրահավաքին մասնակցելու նպատակով: