«Ռոմա»-ի ավագ Դանիելե դե Ռոսին 3-խաղյա որակազրկում է ստացել` հռոմեական նախորդ դերբիում Ստեֆանո Մաուրիին արմունկով հարվածելու պատճառով: Այդ մասին է հայտնել Football Italia-ն:
Միջադեպը, որը մեծ արձագանք է ունեցել, դուրս չի մնացել նաև ակումբի ղեկավարության ուշադրության կենտրոնից: Նշվում է, որ «Ռոմա»-ի ղեկավարները կտուգանեն ֆուտբոլիստին: Տուգանքի գումարի չափը կհամապատասխանի դե Ռոսիի` որակազրկման պատճառով բաց թողնված խաղերի աշխատավարձին: