APA գործակալության հաղորդմամբ, ադրբեջանական և թուրքական համայնքները Կոնգրեսի անդամներին նամակ են հղել 1918թ մարտի 31-ապրիլի 1-ը տեղի ունեցած միջադեպերի մասին, որոնք նրանք անվանել են ադրբեջանցիների ցեղասպանության օր:
Նամակում ասվում է, որ այդ իրադարձությունների օրերին հայերը, բոլշևիզմի քողի տակ, սպանել են մուսուլմանների (ենթադրվում է, որ դրանք ադրբեջանցիներ են եղել), որոնց քանակը մի քանի օրում հասել է 12 հազարի:
Ամերիկայաբնակ ադրբեջանցիների խոսքերով, հայերը, Սև, Կասպից և Միջերկրական ծովերի միջև պետություն ստեղծելու ընթացքում ոչնչացրել են ավելի քան 2,5 միլիոն ադրբեջանցի, թուրք, քուրդ, հրեա, վրացի, չերկեզ, թաթար, թալիշ և լեզգին: