Միխայել Շումախերը նոր երկարաժամկետ պայմանագիր է ստորագրել բնակելի տարածքների և արդյունաբերական շինությունների համար դռներ արտադրող հայտնի գերմանական ընկերության` Hörmann Group-ի հետ: «Ֆորմուլա 1»-ում կարիերայի ավարտից հետո Միխայելը կդառնա հանրահայտ բրենդի պաշտոնական դեսպանը:
«Մենք ուրախ ենք, որ նման հայտնի մարդը կդառնա մեր բրենդը ներկայացնող դեսպան: Երկար տարիներ Շումախերի անունը խորհրդանշել է հաղթանակ, խանդավառություն, ընտանեկան արժեքներ: Ուստի այն շատ համահունչ է Hörmann Group ընկերության հետ»,- նշել է կազմակերպության նախագահ Մարտին Հյորմանը: