Thursday, 28 03 2024
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
20:40
Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Պատերազմը կասեցնելու ժամանակ դեռ կա

Սահմանից ստացվել է հերթական ողբերգական տեղեկությունը: Ադրբեջանական դիպուկահարները սպանել են երկու հայ զինծառայողի՝ պայմանագրային ծառայողների:

Վերջին շրջանում այսպիսի տեղեկությունները ստացվում են տագնապալի հաճախականությամբ: Գրեթե շաբաթ չկա, որ մարտական հենակետերում, դիրքերում մենք զոհեր չունենանք: Վստահ ենք, որ ադրբեջանցիներն էլ ստանում են հատուցումը, ստանում են պատասխանը, սակայն դա չի կարող մխիթարություն լինել կորստի համար, քանի որ մենք կորցնում ենք մեր զինվորներին, մեր որդիներին, եղբայրներին, հայրերին, ընկերներին: Մենք կորցնում ենք մեր ամենաթանկ ռեսուրսը՝ մարդուն: Եվ ինչ է սա, եթե ոչ՝ պատերազմ:

«Ռուսաստանը բացահայտորեն ներդրեց մի նախադեպ, ըստ որի՝ վիճահարույց խնդիրներում հնարավոր է հարցերը լուծել զենքի ուժով…  Հերթը երևի Ադրբեջանինն է, կամ Ադրբեջանն էլ երևի իր հերթին է սպասում, իսկ մինչ այդ ինտենսիվորեն զինվում է, ընդ որում՝ ռուսական զենքով, մեր, իբր, դաշնակցի զենքով»:

Վերջին շրջանում բոլորը խոսում են պատերազմի հավանականության մասին, հատկապես ուկրաինական իրադարձություններից հետո, երբ Ռուսաստանը բացահայտորեն ներդրեց մի նախադեպ, ըստ որի՝ վիճահարույց խնդիրներում հնարավոր է հարցերը լուծել զենքի ուժով: Եվ առաջին իսկ օրից եղան կանխատեսումներ, որ Ադրբեջանն ու Թուրքիան առաջին իսկ պահից կփորձեն օգտվել Ռուսաստանի ստեղծած նախադեպից: Սիրիայում, Քեսաբում Թուրքիան հենց այդպես էլ վարվեց: Հերթը երևի Ադրբեջանինն է, կամ Ադրբեջանն էլ երևի իր հերթին է սպասում, իսկ մինչ այդ ինտենսիվորեն զինվում է, ընդ որում՝ ռուսական զենքով, մեր, իբր, դաշնակցի զենքով:

Սակայն պատերազմական այս կանխատեսումներով, գնահատումներով ու դիտարկումներով հանդերձ՝ մեզանում մենք համառորեն չենք ուզում ընդունել, որ արդեն ապրում ենք պատերազմական պայմաններում: Եթե բախումներն ու զոհերը լայնածավալ չեն՝ դիրքային են, դիրքապահային, հենակետային, եթե դիպուկահարներն են սպանում, ոչ թե տանկերն ու արկերը, դա դեռ չի նշանակում, որ պատերազմ չէ: Մենք ապրում ենք պատերազմական պայմաններում և պատերազմի պայմաններում զրկվում ենք ինքնիշխանությունից, ինքնուրույնությունից, զրկվում ենք անվտանգության այլընտրանքների մասին մտածելու իրավունքից:

Ընդհանրապես՝ կարծես մեզ զրկում են մտածելու իրավունքից, որպեսզի հետո զրկեն մնացյալ բոլոր իրավունքներից: Որովհետև մտածող մարդկանց, մտածող հասարակություններին չես կարող իրավազրկել, և ուրեմն նախ՝ պետք է զրկել մտածելու հնարավորությունից, որ հետո նաև զրկեն մնացյալ իրավունքներից: Եվ մենք կարծես դադարել ենք մտածել, դադարել ենք մտածել, որ գտնվում ենք պատերազմական պայմաններում, սակայն ապրում ենք խրախճանքի ռեժիմում: Դիմադրողականությունը չեզոքացված է մեր գլխում, հետևաբար ֆիզիկական դիմադրողունակության մասին խոսելն արդեն ընդհանրապես դառնում է հարաբերական և ավելորդ:

«Պատերազմին պատրաստվելը ներքին արդարությունն ու օրինականությունն է, իրավահավասարությունն է, սոցիալական արդարությունը, ստեղծագործական ազատությունը, որը պոտենցիալ է հաղորդում երկրին, այդ թվում՝ պաշտպանունակության, պատերազմին պատրաստվելը սուվերենության, անկախության արժևորումն է»:

Շատերը կարող են սա համարել գույների խտացում, բայց ակնհայտ է, որ մենք չենք պատրաստվում պատերազմի, մենք պատրաստ չենք պատերազմի, իսկ նման դեպքերում, եթե մի փոքր փոխենք մեր եզակի մտածողներից մեկի խոսքերը՝ մենք խաղաղության չենք կարող հասնել: Եթե մենք խաղաղություն ենք ուզում, ապա Նժդեհն իրավացի էր՝ մենք պետք է պատրաստվենք պատերազմի: Պատերազմը գալիս է այնտեղ, հարվածում է այնտեղ, որտեղ ամենաանպատրաստն են: Իսկ պատրաստվելը բանակը զինելը կամ հայրենասիրական կենացներ ասելը չէ, ազգային-ազատագրական արշավները չեն համաշխարհային կամ համամարդկային արժեքների վրա:

Պատերազմին պատրաստվելը ներքին արդարությունն ու օրինականությունն է, իրավահավասարությունն է, սոցիալական արդարությունը, ստեղծագործական ազատությունը, որը պոտենցիալ է հաղորդում երկրին, այդ թվում՝ պաշտպանունակության, պատերազմին պատրաստվելը սուվերենության, անկախության արժևորումն է:

Մենք հենց այդ տեսանկյունից ենք անպատրաստ, և վախենանք նույնիսկ, որ հենց մեր այդ անպատրաստությունն էլ տարածաշրջանային նոր ռազմական բախումը գեներացնող աղբյուրներից մեկն է: Մենք ժամանակ ունենք գոնե այդ մի աղբյուրը ցամաքեցնելու:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում