Wednesday, 24 04 2024
13:40
Բուենոս Այրեսում մոտ 800 000 մարդ է դուրս եկել բողոքի՝ ընդդեմ կրթական բարեփոխման
Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ
13:26
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Իրանի նախագահը ժամանել է Շրի Լանկա
«Ցեղասպանություն թելադրող գաղափարախոսությունը պետք է դատապարտվի»․ Ալեն Սիմոնյան
13:00
ԱՄՆ սենատը հաստատել է 95 միլիարդ դոլարի արտաքին օգնության փաթեթը՝ ամիսների ձգձգումներից հետո
Հայոց ցեղասպանությունը մարդկության պատմության ամենասարսափելի հանցագործություններից է․ Ֆաբիո Մասսիմո Կաստալդո
Հայաստանում Բելգիայի դեսպանը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
ԵԽ պատգամավորն ամոթալի է համարում մինչ օրս Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը
Չպետք է թույլ տանք, որ պատմությունը կրկնվի․ ԵԽ զեկուցողն իր աջակցությունն է հայտնել աշխարհասփյուռ հայերին
Այսօր մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Մարինա Կալյուրանդ
Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայքարը վճռորոշ նշանակություն ունեն նոր ցեղասպանությունները կանխարգելելու համար․ ՀՀ նախագահ
Ղրղզստանի նախագահն այցելել է Ադրբեջան
Եկեք լինենք հիշողության, ճշմարտության և արդարության ճիշտ կողմում․ Ջոնաթան Լաքոտը՝ Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Տավուշում երեկ բերման է ենթարկվել 13 անձ․ ՆԳՆ
ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Սուրեն Պետրոսյանին
Նոր Հաճնի կամրջի մոտ մեքենան ընկել է ձորը․ կա տուժած
Լուրերի օրվա թողարում 12։00
Սպասվում է առանց տեղումների եղանակ
«Այլեւս երբեք». ինչ է ասում Փաշինյանը
«Պետք է բացառենք նման արհավիրքը»․ Տիգրան Ավինյան
Երբեք չեմ դադարեցնի պայքարը, որպեսզի Ցեղասպանության ժխտումը չհանգեցնի դրա կրկնությանը․ ԵԽ ֆրանսիացի պատգամավոր
Հայոց ցեղասպանությունը պետք է քննարկվի որպես դաս ներկայի ու ապագայի համար. ԵԽ պատգամավոր
Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող հերթական ապրիլքսանչորսյան ուղերձով է հանդես եկել
11:30
Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոնի գրառումը՝ Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Սիլիկյան թաղամասում անվադողեր են այրվել
Վրացիները չեն նահանջում, շարունակում են պայքարը «Ռուսական օրենքի» դեմ
21-րդ դարում՝ 2020-2023թթ., ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության․ ՀՀ ԱԳՆ
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված գրառում է կատարել

Հարություն Սարգսյանը Վարդան Ղուկասյանի դստերը չի էլ ճանաչել, էլ ուր մնաց խանդեր ու սպաներ

Վերաքննիչ քրեական դատարանում շարունակվում է Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր նշանածին՝ Կարեն Եսայանին սպանելու, ինչպես նաև ապօրինի ձեռնարկատիրության համար մեղավոր ճանաչված ու 15 տարի ազատազրկման դատապարտված Հարություն Սարգսյանի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կայացրած դատական ակտի համաձայն՝ Հարություն Սարգսյանը ցանկացել է ամուսնանալ Վարդան Ղուկասյանի դստեր հետ: Ղուկասյանը մերժել է, ինչից Հարությունը վիրավորվել է, խանդել ու որոշել է սպանել աղջկա փեսացու Կարեն Եսայանին՝ նրա նշանադրությունը խափանելու համար:

Հարություն Սարգսյանի շահերի պաշտպան Լուսինե Սահակյանը այսօր վերաքննիչ դատարանում շարունակեց ներկայացնել պաշտպանական կողմի բերած ծավալուն վերաքննիչ բողոքի հիմնավորումները՝ վիճարկելով կայացված դատավճռի օրինականությունը:

Ըստ պաշտպանի՝ գործով անգամ հիմնավորված չէ, որ Հարություն Սարգսյանը ճանաչել է Վարդան Ղուկասյանի դստերը կամ ցանկություն է ունեցել ամուսնանալու նրա հետ:

Պաշտպանը նշեց, որ ընդհանուր իրավասության դատարանում Վարդան Ղուկասյանն իրեն հանդուգն է պահել, չի կատարել ցուցմունք տալու և հարցերին պատասխանելու՝ վկայի պարտականությունները, հրաժարվել է պաշտպանական կողմի հարցերին պատասխանելուց, ինչի պատճառով պաշտպանական կողմը հնարավորություն չի ունեցել հարցաքննելու այդ կարևոր վկային:

Լուսինե Սահակյանն անդրադարձավ այն ապացույցներին, որոնց անթույլատրելի լինելու վերաբերյալ միջնորդել էր ընդհանուր իրավասության դատարանում, բայց դատարանը պաշտպանական կողմի միջնորդություններին լուծում չի տվել, անթույլատրելի չի ճանաչել անօրինական ճանապարհով, օրենքի խախտումներով ձեռք բերված ապացույցները:

Այդ ապացույցների թվում է Հարություն Սարգսյանի կոշիկների տակի հողի փորձաքննության եզրակացությունը, համաձայն որի՝ այդ հողը համապատասխանել է հանցագործության վայրի՝ Գյումրիի «Մայր Հայաստան» վայրի հողի հատկանիշներին:

Պաշտպանը տարակուսեց. սպանությունից հետո Սարգսյանը, ըստ դատական ակտի, տարբեր վայրերում է եղել, այդ թվում՝ Բավրայի մաքսակետով հասել է Վրաստան ու վերադարձել Գյումրի: Ինչպե՞ս եղավ, որ հենց «Մայր Հայաստանի» հողը մնաց ամուր կպած Սագսյանի կոշիկների տակին: Թե՞ նա սպանությունից հետո կոշիկները հանել, փաթեթավորել է, որ տակերին կպած հողը չպոկվի, իսկ մնացած վայրերով եղել է անկոշիկ:

Պաշտպանը նշեց, որ Սարգսյանը ոստիկանության բաժին է ներկայացել գարնանային կոշիկներով, իսկ Վրաստան գնալիս բնականաբար պիտի լիներ կիսաճտքավոր կոշիկներով՝ ըստ եղանակային պայմանների:

Նրա կոշիկների տակից ո՞ւր կորան մնացած այլ վայրերի հողերը, այն վայրերի, որտեղ նա եղել էր սպանությունից հետո: Տպավորություն է՝ թե «Մայր Հայաստանի» հողը կոշիկների տակ՝ նա կոշիկները հանել է, մնացած վայրերում եղել է ոտաբոբիկ: Դեպքի վայրի հողը, եթե լիներ էլ, կոշիկների տակին կպած հողի ամենաներքևի շերտում պիտի լիներ՝ ըստ պաշտպանի:

Պաշտպանը համաձայն չէր նաև հողի սեռային առանձնահատկությունները որոշելու՝ փորձագետի մեթոդին, քանի որ ըստ պաշտպանի՝ հաշվի էին առնվել միայն հողի մորֆոլոգիական առանձնահատկությունները: Բացի դրանից, Հարություն Սարգսյանի կոշիկների տակի հողաշերտը չէր համեմատվել այլ վայրերի հողաշերտերի առանձնահատկություններին, գուցե այլ վայրերում էլ հողային շերտն ունեցել է նույն առանձնահատկությունները, ինչ՝ «Մայր Հայաստանի» տարածքի հողը:

Կարեն Եսայանը սպանվել է իր մեքենայի մեջ: Սպանության վայր հանդիսացող մեքենան, ըստ պաշտպանի, պատշաճ կերպով չի կնիքվել ու չի պահպանվել:
Ատոմեքենայի զննություն կատարելու արձանագրության համաձայն՝ կնիքված են եղել ավտոտնակի, ոչ թե մեքենայի դռները:

Այն, որ ավտոմեքենան կնիքված չի եղել, հաստատվում է լուսանկարներով, որոնցից ակնհայտ է, որ խախտվել են մեքենայի պահպանման կանոնները:

«Tert. am» կայքում տեղադրված լուսանկարներով ապացուցվում է, որ մեքենան էվակուացված չի եղել, կնիքված չի եղել: Շամշյանի կողմից մեքենան լուսանկարված է դռները բաց վիճակում, երևում է, որ մեքենայի կողքին կողմնակի մարդիկ կան:

Ըստ պաշտպանի՝ հայտնի չէ, պարզ չէ՝ երբ են կնիքվել ավտոտնակի դռները, այն դեպքում, երբ Շամշյանը գնում է Թելմանի փողոց, մեքենայի դռները բաց՝ լուսանկարում է, իսկ հետո մեքենայի ոտնակների վրա հայտնաբերված հողը համարվում է Սարգսյանի մեղքը հաստատող ապացույց:

Պաշտպանը երկու ենթադրություն ուներ՝ կամ մեքենան ընդհանրապես չի կնիքվել, կամ մինչև զննությունը ապակնիքել են՝ առանց արձանագրություն կազմելու:

Պաշտպանն ասաց՝ երբ մեքենան որպես ապացույց հետազոտվում էր, այն դռներն ընդհանրապես բաց՝ կանգնած էր ոստիկանության մոտ, մեքենան պատշաճ չէր պահպանվել, նրա տարբեր մասերը տարբեր տեղերում էին, այդ մեքենան չի կարող որպես ապացույց ճանաչվել, այն պետք է անթույլատրելի ապացույց ճանաչվեր:

Մեքենայի զննությանն ու կնիքմանը իբր թե ներկա եղած ընթերական, պաշտպանական կողմի մասնավոր հարցման արդյունքում, պարզվել է, որ այդ գործին ընդհանրապես մասնակից չի եղել:

Մասնավոր հարցման արձանագրությունը պաշտպանական կողմը ներկայացրել է դատարան՝ միջնորդելով կցել քրեական գործին, բայց դատարանն անգամ այդ անձին դատարան չի հրավիրել, որպեսզի ստուգի նշված հանգամանքը:

Ըստ գործի տվյալների՝ Կարեն Եսայանի մեքենայի հետին նստատեղերի ոտնակներին հայտնաբերված՝ տարբեր հողային հետքերը ցույց են տալիս, որ մի քանի մարդ է մեքենա նստել: Եթե միայն Սարգսյանը նստած լիներ Կարեն Եսայանի մեքենան, ինչը դատարանը հաստատված է գնահատել, մեքենայի ոտնակին պետք է լինեին միայն նրա կոշիկի տակի հողի հետքերը:

Պաշտպանը հիշատակեց Հարություն Սարգսյանի մոր ու քրոջ կողմից իրենց տանը կատարված խուզարկության նկարագրությունը: Նրանք նշել են, որ խուզարկությանը մասնակցել են բազմաթիվ ոստիկաններ, հնարավոր չի եղել վերահսկել նրանց գործողությունները:

Հարություն Սարգսյանի սվիտերն ու անդրավարտիքը առգրավվել են, դրանց վրա կրակոցի արգասիքներն են հայտնաբերվել: Բայց դրանք այնպես են փաթեթավորվել, որ հնարավոր էր ապակնիքել ցանկացած ժամանակ ու նորից փաթեթավորել: Զննության ժամանակ հիշյալ ապացույցների փաթեթավորումը հարուցել է պաշտպանական կողմի կասկածները:

Լուսինե Սահակյանը այսօր ևս չավարտեց վերաքննիչ բողոքի հիմնավորումների ներկայացումը:

Ծավալուն բողոքի շարունակությունը կհիմնավորվի հաջորդ դատական նիստի՝ հունիսի 27-ին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում