Friday, 29 03 2024
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
-
12:20
Հայաստանը ազատագրական պայքար է մղում, ոչ թե՝ վեկտոր փոխում
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել

«Հրաշալի» և «հրեշալի» քառյակները

ՀԱԿԿ-ի առաջնորդը նոր հոդված է հեղինակել, որում բացահայտում է Հայաստանը կործանելու Սերժ Սարգսյանի ճանապարհները: Ըստ որում՝ հետաքրքրաշարժ է, որ ճանապարհները, ըստ Տեր-Պետրոսյանի դիտարկման, չորս կետից են բաղկացած, գրեթե ինչպես «հրաշալի քառյակը»: Ըստ էության, սա էլ «հրեշալի քառյակն» է՝ ճանապարհների, որոնք տանում են կործանման: Սակայն, ինչպես ակնհայտորեն երևում է Տեր-Պետրոսյանի մտահոգություններից, որոնք արտահայտվում են հրապարակման մեջ, նրան ավելի շատ հենց քառյակի կործանումն է մտահոգում, քան Հայաստանինը:

Խնդիրն այն է, որ եթե մտահոգիչը Հայաստանի կործանումը լիներ, ապա առաջին հերթին պետք է ընդդիմադիր քաղաքական գործչի ձեռամբ հոդված գրվեր այդ կործանման հովանավոր Եվրասիական միության և նրա «գաղափարական հոր» մասին, որի քաղաքականությունը Հայաստանը ոչնչացնելն է՝ որպես ինքնիշխան սուբյեկտ, և այդ քաղաքականությանը լուռ համաձայնության է արժանացրել ոչ միայն Սերժ Սարգսյանը, այլ նաև նույն Լևոն Տեր-Պետրոսյանը և նրա քառյակիցները: Այնպես որ ակնհայտ է, թե ինչն է իրականում մտահոգության առարկան՝ Գագիկ Ծառուկյանը:

Տեր-Պետրոսյանը, ըստ էության, մտավախություն է հայտնում, որ Ծառուկյանը կարող է հրաժարվել այլևս ՀԱԿ-ի ծառայություններից: Դրանք ԲՀԿ-ին այլևս պետք չեն: ԲՀԿ-ն այնպես է «մաքրվել» ՀԱԿ-ով, որ նրա վրա ցեխ շպրտելու փորձերն այլևս ի զորու չեն լինի կեղտոտել ԲՀԿ-ի սպիտակեցված հագուկապը: Իսկ Լևոն Տեր-Պետրոսյանը սպառնում է ցեխ շպրտել, եթե ԲՀԿ-ն որոշի հրաժարվել ՀԱԿԿ-ի ծառայություններից, սպառնում է Ծառուկյանին հեղինակության կորստով: Միևնույն ժամանակ, սակայն, ակնհայտ է նաև, որ ՀԱԿԿ առաջնորդը ինքն էլ այդքան չի հավատում իր սպառնալիքներին, չի հավատում, որ Ծառուկյանին կարող է կանգնեցնել, կանգնեցնել այն գործընթացը, որ ԲՀԿ-ն շատ հմտորեն առաջ տարավ՝ օգտագործելով նաև ՀԱԿԿ-ին և միաժամանակ Սերժ Սարգսյանից պոկելով իր համար ընդունելի վարչապետ: ԲՀԿ-ին դա էր պետք, ոչ թե նախարարական կամ մարզպետական պորտֆելներ:

Լևոն Տեր-Պետրոսյանը մի կողմից հույս ունի, որ Ծառուկյանը չի լքի, մյուս կողմից սպառնում է, որ լքելու դեպքում կհեղինակազրկվի, սակայն մեկ այլ կողմից էլ, այնուհանդերձ, «քաղաքագիտական վերլուծության» շարունակությունն է ցրցամ տալիս՝ հայտարարելով, թե, այնուամենայնիվ, եթե բանը հասնի սահմանադրական հանրաքվեի, ապա այն պետք է վերածել վճռական հարվածի: Այսինքն՝ Տեր-Պետրոսյանը ԲՀԿ-ին, ըստ էության, նոր ծառայություն է առաջարկում՝ ակնարկելով այն մասին, որ ՀԱԿԿ-ն դեռ կարող է պետք գալ՝ սահմանադրական փոփոխությունների գործընթացում ներգրավվելու հարցում ԲՀԿ-ի, այսպես ասած, ինֆորմացիոն-քաղաքագիտական աջակցությունն ապահովելու համար:

Տեր-Պետրոսյանի արտահայտած մտահոգությունները խոսում են այն մասին, որ ոչիշխանականների դաշտը իսկապես ճգնաժամի առաջ է հայտնվել: Ակնհայտ է, որ այս մտահոգությունն է Տեր-Պետրոսյանի գրչի հիմնական մոտիվը, որովհետև Սերժ Սարգսյանի կործանարար քաղաքականության մասով ոչ մի նոր բան չկա, և միևնույն ժամանակ որևէ մեկն էլ՝ այսպես ասած, մտածող, մտածելու ունակ որևէ մեկն էլ, երևի թե առանց Տեր-Պետրոսյանի հիշեցման էլ րոպե անգամ չի կասկածում, որ Սերժ Սարգսյանի քաղաքականությունը Հայաստանի համար աղետալի հետևանքներ է ունենում և տանում է պետության կործանման: Այնպես որ, այստեղ հազիվ թե հասարակությունը ՀԱԿԿ-ի առաջնորդի հիշեցումների կամ գնահատականների կարիքն ունենար, և Տեր-Պետրոսյանն էլ դա լավ գիտե երևի թե: Խնդիրը, սակայն, այն է, որ կործանարար քաղաքականության մասին բարձրաձայնող ոչիշխանական ուժերը, ըստ էության, որևէ կերպ չեն ուզում դիպչել կործանման առանց հանդիսացող թեմային՝ Եվրասիական կայսրության ստեղծմանը, չեն ուզում նույնիսկ գնահատական տալ այդ ծրագրին և սեփական դիրքորոշումը արտահայտել հստակ, առանց քաղաքագիտական կամ զգայական սեթևեթանքների:

Այստեղ է, որ թաքնված է Սերժ Սարգսյանի անպատժելիության գաղտնիքը, որովհետև Հայաստանի հանդեպ առանցքային հանցագործությանը, որ կատարում է նա՝ սուվերենության հանձնմանը, ոչ ոք, ըստ էության, բովանդակային առումով դեմ չէ: Ուղղակի ձևն է խնդիրը, որի շուրջ էլ բոլորը ձևեր են թափում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում