Ռուսաստանը և Սլովենիան ստորագրել են «Հարավային հոսք» գազամուղի սլովենական մասի շինարարության վերաբերյալ վերջնական ներդրումային համաձայնագիր,- հաղորդում է ITAR-TASS-ը:
Փաստաթուղթը ստորագրվել է այսօր ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի, նրա սլովենացի գործընկեր Յանեզ Յանշիի, «Գազպրոմ»-ի ղեկավար Ալեքսեյ Միլերի, «Պլինովոդի» ընկերության գլխավոր տնօրեն Մարիան Էմբերլինցի և փոխտնօրեն Սառա Իզերնիկի բանակցությունների արդյունքում:
Ինչպես լրագրողներին հաղորդել է «Գազպրոմ»-ի ղեկավար Ալեքսեյ Միլերը, «Հարավային հոսք»-ի սլովենական մասում ներդրումների ծավալը կազմելու է ավելի քան մեկ միլիարդ եվրո:
Ենթադրվում է, որ գազամուղի շինարարությունը կավարտվի 2015 թ.: